Նոյեմբերի 27-ին, ուրբաթ օրը, ժ. 15.00-ին, Գիտությունների ազգային ակադեմիայի կլոր դահլիճում տեղի կունենա բանախոսություն «Վիշապաքարեր. պատմական ուղերձը» թեմայով, որը կվարեն հայտնի աստղաֆիզիկոս, պրոֆ. Վահագն Գուրզադյանը և հնագետ Արսեն Բոբոխյանը:
Հեղինակները կներկայացնեն միջազգային լրատվամիջոցներում լայն արձագանք ստացած երկու հոդվածների արդյունքները: Գիտնականները, հենվելով նորագույն հնագիտական տվյալների և դրանց բնագիտական/վիճակագրական վերլուծությունների վրա, ուշագրավ տեսակետներ կներկայացնեն վիշապաքարերի գործառույթի և նրանց նշանակության վերաբերյալ: