Գիտակազմակերպչական խումբ
Ստորաբաժանման խնդիրն է
- Կազմակերպել ինստիտուտի ընդհանուր հրատարակչական գործը (համակարգչային աշխատանք):
- Իրականացնել ինստիտուտի հրատարակչական գործի հետ կապված տեքստերի լեզվական խմբագրումը, սրբագրումը և թարգմանությունները։
- Կազմակերպել ինստիտուտի կայքը և սոցիալական ցանցերի աշխատանքը` ապահովելով ինստիտուտի գործունեության լուսաբանումը և լսարանի ընդլայնումը:
- Կազմակերպել միջոցառումներ: Ձեռնարկել միջոցներ ինստիտուտի արտադրանքը հանրայնացնելու ուղղությամբ (տուրիզմ, փորձագիտություն և կրթական դասընթացների կազմակերպում):
- Ստորաբաժանման արտադրանքը չափվում է որակյալ հանրամատչելի (առցանց և տպագիր մամուլ), իսկ որակավորվել ցանկանալու դեպքում՝ նաև գիտական հրապարակումներով, մասնակցած ու կազմակերպած միջոցառումներով (շնորհանդեսներ, ցուցադրություններ, սեմինարներ ևն), միջազգային կապերի արդյունավետությամբ:
Ստորաբաժանման անցյալն ու ներկան
Գիտակազմակերպչական խումբը ստեղծվել է 2023 թվականին: Չնայած այն նորաստեղծ ստորաբաժանում է, սակայն նրա անդամները փորձառու մասնագետներ են (ղեկավար՝ պ.գ.թ. Վիկտորյա Վասիլյան), որոնք տարիներ շարունակ ապահովել են ինստիտուտի՝ պեղումներով ձեռք բերված հնագիտական ու արխիվային նյութերի համակարգչային մշակումը և հրապարակումը: Մասնավորապես խմբի հիմքում է ընկած Համակարգչային մշակման լաբորատորիան, որն ինստիտուտում գործել է 1994 թվականից սկսած: Ներկայումս խմբի անդամներն աշխատանքներ են անում նախկինում իրականացված և հընթացս իրականացվող ծրագրերը համակարգելու և հանրայնացնելու ուղղությամբ: Արված աշխատանքի օրինակ կարող է համարվել Հայաստանի 100 հնագիտական հուշարձանները ծրագիրը, որին կարելի ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://ama100.am