Ձեզ ենք ներկայացնում Գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ (թեմայի ծածկագիրը՝ 20TTSH‐040) Հնագիտության և ազգագրության ինստիտուտի էթնոսոցիոլոգիայի բաժնի գիտաշխատողների կողմից 2021 թ. ՀՀ քաղաքային և գյուղական բնակավայրերում քանակական և որակական մեթոդներով անցկացված հետազոտության արդյունքների հիման վրա հրատարակած գիրքը: Գրքում, տնտեսական գործոնից զատ, համակողմանիորեն վերլուծվում է էթնիկ ցանցի դերը հետխորհրդային Հայաստանի բնակչության արտագաղթի հոսքերի ձևավորման և ընդլայնման գործում: Ցանցային միգրացիայի դերը քննարկվում է նաև միգրանտների տեղափոխման ծախսերի և ռիսկերի նվազեցման, արտերկրում նրանց աջակցության ձևերի, սոցիալական կապիտալի, ադապտացիայի և հանրապետությունում մնացած նրանց ընտանիքների անդամների նոր հնարավոր արտագաղթի տեսանկյունից:
Հավաքական մենագրությունըկարող է հետաքրքրել միգրացիայի խնդիրներով զբաղվողհասարակական և հումանիտար ոլորտիմասնագետներին, այդ հարցում պետական քաղաքականություն մշակողներին:
Ծրագրի գիտական ղեկավար՝ պ. գ. դ. Միհրան Գալստյան