Էթնոսոցիոլոգիայի բաժին

Հնագիտության և ազգագրության ինստիտուտում 1976թ. ստեղծվել է էթնոսոցիոլոգիական հետազոտությունների խումբ, որի հիման վրա 1981թ.   բացվել  է էթնոսոցիոլոգիայի բաժինը, որի հիմնադիրը և երկարամյա ղեկավարն էր (մինչև 1995թ.) պ.գ.դ. Էմմա  Տիգրանի  Կարապետյանը:  Այնուհետև  հաջորդաբար բաժինը ղեկավարել են պ.գ.դ. Ռ. Ս. Կարապետյանը, պ.գ.դ. Լ.Մ. Վարդանյանը, պ.գ.թ. Մ. Վ. Գալստյանը: Բաժնի ուսումնասիրությունների հիմքում ընկած է եղել ԽՍՀՄ ԳԱ Միկլուխո Մակլայի անվան ազգագրության ինստիտուտի էթնոսոցիոլոգիայի բաժնում մշակված «ԽՍՀՄ ազգերի զարգացման և մերձեցման սոցիալ-մշակութային միտումներ» հետազոտական ծրագիրը (ծրագրի ղեկավար՝ ՌԴ  ԳԱԱ թղթակից անդամ Յու. Վ. Հարությունյան): Ծրագրի նպատակն էր ուսումնասիրել ԽՍՀՄ ազգերի սոցիալ-մշակութային զարգացման էթնիկական ասպեկտները և միջէթնիկ հարաբերությունները:

1976թ. այդ ծրագիրը տեղայնացվեց Հայաստանում, և ներկայացուցչական ընտրանքով էթնոսոցիոլոգիական հետազոտություն իրականացվեց Երևան քաղաքում, իսկ 1980-ական թվականների սկզբին՝ Հայաստանի 5 պատմաազգագրական մարզերի քաղաքային և գյուղական բնակչության շրջանում (Այրարատ, Շիրակ, Լոռի, Գեղարքունիք, Զանգեզուր):

 Հայաստանի անկախությունից հետո՝ 1992թ.Երևանում, 1993-1995 թթ.՝  հանրապետության քաղաքային բնակավայրերում (Գյումրի, Կապան, Կամո, Իջևան), 1999-2000թթ.՝ Երևանում, 2007-2008թթ.՝ Տավուշի, 2009-2010թթ.՝ Սյունիքի, 2011-2012թթ.՝ Լոռու, 2013-2014թթ.՝ Կոտայքի մարզերի գյուղական և քաղաքային բնակավայրերում իրականացվեց կրկնակի հետազոտություն, որի շնորհիվ  բացահայտվեց   նոր քաղաքական և սոցիալ-տնտեսական գործոնների ազդեցությունը էթնոմշակութային գործընթացների վրա:

Բաժնի վարիչն է Միհրան Գալստյանը:

Հայաստանի հանրակրթության առանձահատկություններն ու հիմնախնդիրները վրաստանյան զուգահեռների համատեքստում. արդիականություն և ավանդույթ

Աշխատակազմ

Գայանե Հակոբյան Գիտաշխատող
Գարիկ Աթանեսյան Գիտաշխատող
Թամար Զաքարյան Գիտաշխատող
Հասմիկ Աբրահամյան Գիտաշխատող
Միհրան Գալստյան Առաջատար գիտաշխատող
Ռուբեն Օհանջանյան Ավագ գիտաշխատող
Սաթենիկ Մկրտչյան Գիտաշխատող
Սամվել Մկրտչյան Ավագ գիտաշխատող
Սոնա Մելիքջանյան Լաբորանտ
Subscribe to RSS - Էթնոսոցիոլոգիայի բաժին