Մեր մասին

      Հնագիտության և ազգագրության ինստիտուտը հիմնադրվել է 1959թ. ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտի հնագիտության բաժնի և ազգագրական խմբի հիման վրա: 1961թ. ՀՍՍՀ ԳԱ Գրականության ինստիտուտից այստեղ տեղափոխվեց Բանահյուսության բաժինը, իսկ 1973թ. ստեղծվեց Մարդաբանական լաբորատորիան: Հնագիտության և ազգագության ինստիտուտի առաջին տնօրենն է եղել ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս Բաբկեն Նիկոլայի Առաքելյանը: 1987թ. նրան հաջորդել է պ.գ.դ. Գևորգ Արտաշեսի  Տիրացյանը,  1993թ.՝ ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ Արամ Աշոտի Քալանթարյանը:  2006 թվականից  ինստիտուտի տնօրենն է ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ Պավել Սեդրակի Ավետիսյանը:  

Ինստիտուտի կառուցվածքը և կադրային կազմը.

       Ներկայումս ինստիտուտի գիտահետազոտական մասը ներառում է 10 ` Հայաստանի վաղ հնա­գի­տության”, “Հին Հայաստանի հնագիտության”, “Միջնադարյան Հայաս­տա­­նի հնագիտութ­յան”, “Հայ վիմագրության”, “Հայ ազգագրության”, “Արդիա­կա­նութ­­­յան ազգաբանության”, “էթ­նո-սոցիոլոգիայի”, “Հայ բանահյուսության տե­սութ­յան և պատ­մության”, “Հայ բանահյուսության տեքստաբանության”, “Սփյուռ­քի ուսում­­­նա­սի­րության” բաժիններ, 5 ` “Կիրառա­կան ազգագրության”, Հնակեն­սա­­բանության”, Նորա­կա­ռույց­ների հնա­գի­տա­կան ուսումնասիրության”, Քարաշամ­բի դամբա­րա­նա­դաշտի պեղումների և ուսումնասի­րության”, “Արտա­շատի պեղում­նե­րի և ուսում­նասիրության” գիտահետաոտական խմբեր: Գիտահետազոտական աշ­խա­­տանք­նե­րին սպասարկում են Վերականգնման և կամերալ մշակման”, “Հա­մակարգ­չային մշակման” լաբորատորիաներըարխիվը և գրադարանը:

     Վար­չա­տն­տե­սա­կան մասը ներառում է տնօրինությունըհաշվա­պահությունըտնտեսական մասըկրտսեր սպասարկող անձնակազմովավտո­պարկըհնագիտական հանգրվանների պահպա­նության ծառայությունըկաթսայա­տունը: Ինստիտուտի ենթակառուցվածքի մաս են կազմում նաև դաշտային հետազոտություններ իրականացնող հնագիտական արշավախմբերը:

Ինստիտուտի գիտական անձնակազմը 143 հոգի է, որից`

ՀՀ ԳԱԱ թղթ.անդամ - 3

Գիտությունների դոկտոր - 13

Գիտությունների թեկնածու  - 65

Ինստիտուտում գործում է  երկու գիտական խոր­հուրդ.

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական խորհուրդը և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում  գործող  ԲՈՀ-ի հնագիտության և ազգագրության 007 մասնագիտական խորհուրդը:

Ինստիտուտի գիտական ուսումնասիրություն­նե­րը հրատարակվում են գիտական հաշվետվությունների, մենագրությունների, ժողովածուների և հոդվածների միջոցով, որոնք հիմնականում ամ­փոփված են հետևյալ մատենաշարերում.

  1. «Հնագիտական պեղումները Հայաս­տա­նում»
  2. «Հայաստանի հնագիտական հուշարձանները»
  3. «Հայ ազգագրություն և բանահյու­սություն»
  4. «Դիվան հայ վիմագրության»
  5. «Հայ ժողովրդական հեքիաթներ»
  6. «Հին Հայաստանի մշակույթը» /հիմնադրույթների և նյութերի ժողովածու/
  7. «Հայաստանի հնագույն մշակույթը»  /նյութերի ժողովածու/
  8. «Հայ ժողովրդական մշակույթ» / հիմնա­դրույթների և հոդվածների ժողովածու/
  9. «Ազգագրական և բանահյուսական ժառան­գություն»
  10. «Գիտական ժառանգություն»
  11. «Հիշողության ազգագրություն»

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը միջմասնագիտական հետազոտություններ իրականացնող հայագիտական այն եզակի հաստատություններից է, որտեղ կենտրոնացված են հնագիտության, ազգագրության, ազգաբանության, վիմագրության, բանագիտության, էթնո-սոցիոլոգիայի, ֆիզիկական մարդաբանության, հնակենսաբանության բնագավառներում կատարվող ուսումնասիրությունները: Ինստիտուտի գիտական գործունեության ոլորտում առանձնահատուկ տեղ ունեն հնագիտական, ազգագրական, բանագիտական դաշտային հետազոտությունները, որոնք տարվում են անընդմեջ` Հայաստանի նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության, հայոց պատմության ուսումնասիրության աղբյուրագիտական հենքը ձևավորելու և հարստացնելու նպատակով: Հիմնադրվել է 1959 թ. և ստեղծման առաջին տարիներից մինչ օրս ինստիտուտի գիտական անձնակազմի մի քանի սերունդների ջանքերով պեղվել, հավաքվել, մշակվել ու հրատարակվել են հայոց նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության ուսումնասիրության համար անհրաժեշտ մեծ քանակի սկզբնաղբյուրներ: Ինստիտուտի կայացման, գիտական հետազոտությունների թեմատիկ ուղղությունների մշակման և գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման գործում անուրանալի ավանդ ունեն ինստիտուտի տնօրեններ` ակադ. Բ. Առաքելյանը` 1959–1988 թթ., պատ. գիտ. դոկտոր Գ. Տիրացյանը` 1988–1993 թթ., ԳԱԱ թղթակից անդամ Ա. Քալանթարյանը` 1993–2006 թթ., փոխտնօրեններ` պատ. գիտ. թեկնածու Կ. Մելիք-Փաշայանը` 1959–1981 թթ., ԳԱԱ թղթակից անդամ Ս. Հարությունյանը` 1992–2006 թթ.: Այսօր էլ նոր ղեկավարությունը` (տնօրեն պատ. գիտ. թեկնածու Պ. Ավետիսյան` 2006 թ. մինչ օրս, տնօրենի տեղակալ` պատ. գիտ. թեկնածու` Գ. Սարգսյան` 2006 թ. մինչ օրս)` շարունակելով նախկին ավանդույթները, զգալի աշխատանք է տանում հետազոտական ծրագրերի մշակման և իրականացման, կադրերի համալրման ու վերապատրաստման, դաշտային հետազոտությունների ու գիտական հրատարակությունների կազմակերպման ուղղություններով: Ինստիտուտն այսօր ձեռք է բերել միջազգային համբավ, գիտական ամուր կապերով համագործակցում է արտերկրի բազմաթիվ կենտրոնների և մասնագետների հետ:

Հնագիտություն, վիմագրություն, ֆիզիկական մարդաբանություն և հնակենսաբանություն
Բացահայտվել և նկարագրվել են քարի դարի մ.թ.ա. VII-I հազ. հնագիտական մշակույթները, հնագույն հասարակությունների զարգացման օրինաչափությունները, վաղ պետական կազմավորումների հնագիտական դրսևորումները: Ուսումնասիրվել են նեոլիթ-բրոնզեդարյան, Վանի թագավորության, հելլենիստական, անտիկ շրջանների, միջնադարյան բնակավայրեր:

Ազգաբանություն և բանագիտություն
Ինստիտուտում արժեքավոր հետազոտություններ են կատարվել հայոց ավանդական և ժամանակակից կենսապահովման մշակույթի, ժողովրդագրության, ազգային փոքրամասնությունների, կենցաղի, սովորույթների, հավատալիքների, պարերի, խաղերի ուսումնասիրության, քաղաքական ազգաբանության, սոցիալական պլանավորման ազգաբանության, ինչպես նաև Հայաստանի հանրության ազգաբանական դիմագծի պահպանման և փոփոխման գործոնների, ՀՀ-ում էթնոսոցիալական և մշակութային գործընթացների, հայոց տոնածիսական համակարգի, հայոց արդի կենցաղի և ընտանեկան հարաբերությունների, աշխատանքային միգրացիայի առանձնահատկությունների ուսումնասիրության ոլորտներում:
Ինստիտուտը զբաղվում է բանահյուսական հուշարձանների գիտական համահավաք բնագրերի կազմմամբ, առանձին ազգագրական շրջանների արդի բանահյուսական ժառանգության հավաքմամբ և ուսումնասիրությամբ: Հիմնարար հետազոտություններ են կատարվում համեմատական առասպելաբանության ուսումնասիրության, հայկական հեքիաթների սյուժետային տիպերի նշանացանկ-համացույցի և երգային բանահյուսության մոտիվների համաբարբառի կազմման ուղղությամբ:

Ուսումնասիրության արդյունքները իրենց արտացոլումն են գտել «Հնագիտական պեղումները Հայաստանում»` 23 հատոր, «Հայաստանի հնագիտական հուշարձանները»` 20 հատոր, «Դիվան հայ վիմագրության»` 8 հատոր, «Հայկական ժողովրդական հեքիաթներ»` 15 հատոր, «Հայ ազգագրություն և բանահյուսություն»` 26 հատոր մատենաշարերում և բազմաթիվ մենագրություններում, հոդվածներում և զեկույցներում:

 

Լրատվական միջոցների հրատարակած նյութերը ինստիտուտի գործունեության և աշխատակիցների մասին