Памятники армянской культуры: коллекции К.З. Кавтарадзе из собрания Российского этнографического музея

Գիտական հանրույթի ու ընթերցողների լայն շրջանակների համար նախատեսված այս ուսումնասիրությունը Ռուսական ազգագրության թանգարանի ազգագրագետ-նկարիչ Կ.Զ. Քավթարաձեի Արցախի Շուշի քաղաք և Թբիլիսի 1915 թ. կատարած էքսպեդիցիայի նյութերի առաջին քննությունը և հրատարակությունն է:

Պատկերագրքի կազմող-հեղինակն է ՌԴ Ռուսական ազգագրության թանգարանի առաջատար գիտաշխատող, մ.գ.թ. Լուսինե Ղուշչյանը:

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից ծրագրի  ղեկավար-համակարգողն է ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Հայկ Հակոբյանը, իսկ ՌԴ Ռուսական ազգագրության թանգարանի կողմից՝  թանգարանի փոխտնօրեն Նատալյա Պրոկոպևան: 

«Памятники армянской культуры: коллекции К.З. Кавтарадзе из собрания Российского этнографического музея» խորագրով պատկերագիրք-ուսումնասիրությունը լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ու ՌԴ Ռուսական ազգագրության թանգարանի գիտական խորհուրդների որոշմամբ:

Տարի / Year: 
2022
Ֆայլեր / Files: