2016 թ․-ի հունվարի 18-ից 20-ը կկայանա ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի «Հին Հայաստանի մշակույթը» վերնագրով հերթական 16-րդ գիտական նստաշրջանը:
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է զեկույցների թեմաների վերնագրերը և ամփոփումները ներկայացնել մինչև հունվարի 11-ը:
Զեկուցումների ժողովածուն կարող է տպագրվել մեկ կամ մի քանի հատորներով:
Զեկուցումներն ըստ բովանդակության լինելու են․ ա) գիտական հոդված կամ հրապարակում, բ) հնագիտական պեղումների գիտական հաշվետվություն:
Զեկուցումների տեքստերը մասնագիտական խմբագրման են ենթարկվելու ինստիտուտի առաջատար գիտնականների կողմից:
Ժողովածուի պատասխանատու գիտական խմբագիրներ՝
Պ․գ․դ․ Ռուբեն Բադալյան,
պ․գ․դ․, ՀՀ ԳԱԱ թղթ․ անդ․ Պավել Ավետիսյան,
պ․գ․թ․ Մկրտիչ Զարդարյան,
պ․գ․թ․ Հուսիկ Մելքոնյան,
պ․գ․թ․ Գագիկ Սարգսյան:
Գիտաժողովի ծրագիրը (լրացումներով) կարող եք գտնել ստորև կցված ֆալյում: