Արամ Ղանալանյանի ծննդյան 110-ամյակին նվիրված գիտաժողով

Ուրբ, 06/21/2019 - 09:00 - Շաբ, 06/22/2019 - 20:00

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՐԿՕՐՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎ

 

նվիրված՝ ակադեմիկոս Արամ Ղանալանյանի

ծննդյան 110-ամյակին

և

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի

հիմնադրման 60-ամյակին

 

ԾՐԱԳԻՐ

 

 

Հունիսի 21, ուրբաթ, 2019 թ.

 

9։00                 Մեկնում Երևանից, Չարենցի 15

 

 

ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏ.

ՀՈՒՇԵՐ Ա. ՂԱՆԱԼԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ

 

Ծաղկաձոր, Գրողների միության հանգստյան տուն

10։00 - 11:00

 

  • Պավել Ավետիսյան (ՀԱԻ տնօրեն, ԳԱԱ թղթ. անդամ)

Բացման խոսք

  • Յուրի Սուվարյան (ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար)

Ողջույնի խոսք

  • Հենրիկ Հովհաննիսյան (ԱԻ, ԳԱԱ թղթ. անդամ)

«Արամ Ղանալանյանի մասին»

  • Աելիտա Դոլուխանյան (ՀՊՄՀ, ԳԱԱ թղթ. անդամ)

«Մեծ բանագետի անանց հմայքը»

  • Պետրոս Բեդիրյան (ՀՊՄՀ, բ.գ.դ., պրոֆ.)

«Խոսք Արամ Ղանալանյանի հիշատակին»

  • Էմմա Պետրոսյան (ՀԱԻ, բ.գ.դ.)

«Հուշեր Արամ Ղանալանյանից»

  • Արուսյակ Սահակյան (ՀԱԻ / ԵԿՊԿ, բ.գ.թ.)

«Մեծեր (հուշեր). Արամ Ղանալանյան»

  • Հայկ Ղանալանյան

«Հուշեր Արամ Ղանալանյանի մասին»

 

Լիագումար նիստի զեկուցման տևողությունը՝ 5-10 րոպե։

 

 

11:00 - 11:10  Սրճադադար

 

ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏ.

ԱՐԱՄ ՂԱՆԱԼԱՆՅԱՆԸ ԵՒ ՀԱՅ ԲԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

նիստավարներ՝ Պավել Ավետիսյան, Տորք Դալալյան

11:10 - 13:20

 

  • Արմեն Պետրոսյան (ՀԱԻ / ՄՄ, բ.գ.դ.)

«Ժայռից ծնվող հերոսի առասպելը համեմատական համատեքստում»

  • Թամար Հայրապետյան (ՀԱԻ / ԵՊՀ, բ.գ.դ.)

«Արամ Ղանալանյանը՝ Ղազարոս Աղայանի «Անահիտը» հեքիաթի մշակման      մասին»

  • Արուսյակ Սահակյան (ՀԱԻ / ԵԿՊԿ, բ.գ.թ.)

«Արամ Ղանալանյան. վիպահավաք և վիպագետ»

  • Սերգեյ Վարդանյան (ՀԱԻ)

«Որոշ դիտարկումներ Ա. Ղանալանյանի կազմած «Նմուշներ հայկական հակակրոնական ֆոլկլորից» ժողովածուի մասին»

  • Հայկանուշ Մեսրոպյան (ԼԻ, բ.գ.դ.)

«Բուսանունները Ա. Ղանալանյանի «Առածանի»-ում»

  • Լիլիթ Սիմոնյան (ՀԱԻ, պ.գ.թ.)

«Հայկական ժողովրդական չափածո առասպելներ և ավանդազրույցներ.              շարունակելով Ա. Ղանալանյանի գործը»

 

13:20 – 14:20              ՃԱՇԻ ԸՆԴՄԻՋՈՒՄ

 

 

ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏ.

ԼԵԶՈՒ ԵՒ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

նիստավարներ՝ Հայկանուշ Մեսրոպյան, Նվարդ Վարդանյան

14:20 – 16:25

 

  • Վազգեն Համբարձումյան (ԼԻ / ԵՊՄՀ, բ.գ.դ., պրոֆ.)

«Հնդեվրոպական բանաստեղծական խոսքի կառուցման երկատումային բաշխվածությունը ցեղակից լեզուների առնչությունների համատեքստում»

  • Տորք Դալալյան (ՀԱԻ, բ.գ.թ.)

«Հավլունի թրի մասին դիցաբանական պատկերացումները և երկաթի առաջացումը»

  • Գոհար Ստեփանյան (ՀԱԻ, բ.գ.թ.)

««Տոնական» առածանի. հայ ավանդական տոները առածային լեզվում»

  • Լուսինէ Աւետիսեան (ԳԻ, բ.գ.թ.)

«Հացի պաշտամունք եւ ինքնութիւն. լեզուիմաստասիրութիւն»

  • Անժելա Ամիրխանյան (ՀԱԻ)

«Գայլ բաղադրիչով կազմված բուսանունների լեզվա-ազգագրական վերլուծություն»

 

16:25 - 16:40  Սրճադադար

 

 

ԵՐՐՈՐԴ ՆԻՍՏ.

ՎԻՊԱԿԱՆ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ

նիստավարներ՝ Սուրեն Հոբոսյան, Թամար Հայրապետյան

16:40 – 18:40

 

  • Արմեն Սարգսյան (ՀԱԻ, բ.գ.դ.)

«Ծռության թեման հայոց երգիծական բանարվեստում»

  • Էսթեր Խեմչյան (ՀԱԻ, բ.գ.թ.)

«Կանանց թեման հայ բանահյուսության շահաբասյան սյուժեներում»

  • Մարինե Խեմչյան (ՀԱԻ, բ.գ.թ.)

«Բնաշխարհը ներկայացնող օգնականները հայ ժողովրդական հեքիաթներում»

  • Լուսինե Հայրիյան (ՀԱԻ, բ.գ.թ.)

«Մազի ծիսապաշտամունքային նշանակությունները հայ ժողովրդական հեքիաթներում»

  • Սվետլանա Վարդանյան (ՀԱԻ, բ.գ.թ.)

«Արցախում գրառված ծիսական երգերի նմուշներ»

 

19։30               ԸՆԹՐԻՔ

 

 

Հունիսի 22, շաբաթ, 2019 թ.

Ծաղկաձոր, Գրողների միության հանգստյան տուն

 

ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏ

նիստավարներ՝ Արմեն Պետրոսյան, Գոհար Ստեփանյան

10:00 – 12:05

 

  • Հայկ Համբարձումյան (ՄՄ / ԵՊՀ, բ.գ.թ.)

««Ռուստամ Զալ» վիպաշարի ժանրային յուրահատկությունները»

  • Սուրեն Հոբոսյան (ՀԱԻ, պ.գ.թ.)

«Քարի պաշտամունքի դրսևորումը Վայոց ձորի Արենի գյուղի «Սղաքար»-ի հետ կապված ծեսերում»

  • Մհեր Քումունց (ԳորՊՀ, բ.գ.թ.), Լուսինե Ներսիսյան (ԳորՊՀ, բ.գ.թ.)

«Մի քանի անունների ստուգաբանություն՝ պատմաազգագրական տեղեկությունների հենքով (պատմական Սյունիք)»

  • Նվարդ Վարդանյան (ՀԱԻ, բ.գ.թ.)

«Այգու իմաստաբանությունը հարսանեկան երգերի համապատկերում»

  • Կարեն Հովհաննիսյան (ՀԱԻ)

«Բանահյուսական Քյոսա-Քաչլիկ-Քաչալի կերպարը՝ որպես տրիքստեր»

 

            12:05 – 12:15  Սրճադադար         

 

 

ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏ.

ՄԻՋՆԱԴԱՐԻ ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

նիստավարներ՝ Յակոբ Չոլաքեան, Արուսյակ Սահակյան

12:15 – 13:55

 

  • Վանո Եղիազարյան (ՎՊՀ, բ.գ.դ., պրոֆ.)

«Հովհաննես Կոզեռն Տարոնացին և նրա մատենագրությունը»

  • Աննա Ստեփանյան (ԵՉՏԹ)

«Հայ և ֆրանսիական տաղերգությունը 12-13-րդ դարերում»

  • Սիրանուշ Փարսադանյան (ԳԻ)

«Հովհաննես Միրզայան Վանանդեցի և Սիմեոն Ապարանեցի»

  • Գրետա Գասպարյան (ԵՊՀ)

«Կանանց կերպարները «Սասնա ծռեր»-ի և «Շահնամե»-ի ամուսնության սյուժեներում»

 

14:00 – 15:00              ՃԱՇԻ ԸՆԴՄԻՋՈՒՄ

 

 

ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏ.

ՍՏՈՐԻՆ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑՆԵՐ

նիստավարներ՝ Արմեն Սարգսյան, Էսթեր Խեմչյան

15:00 – 17:05

 

  • Յակոբ Չոլաքեան (ՀԱԻ / ԼԻ, պ.գ.դ.)

«Չար ոգիները Քեսապի հայոց հաւատալիքներուն մէջ»

  • Հասմիկ Գալստյան (ՀԱԻ)

«Խլվլիկի հավատալիքը՝ բերքահավաքի և նավասարդյան տոնակատարությունների համատեքստում»

  • Քրիստինա Այվազյան (ՀԱԻ)

«Ադամական մեղքը հայկական ավանդազրույցներում»

  • Սիրանույշ Առաքելյան (ՀԱԻ)

«Սրբազան տարածքը և դրա պատկերացումները հայ վիպապատմական բանահյուսության մեջ»

  • Հարություն Խուդանյան (ՊԻ)

«Վերին Տիգրիսի ավազանի («աշխարհացոյցյան» Աղձնիք) հոգևոր-պաշտամունքային վկայություններն՝ ըստ սեպագիր աղբյուրների»

 

17:05 - 17:15              Սրճադադար

 

 

ԵՐՐՈՐԴ ՆԻՍՏ.

ԱՍՈՒՅԹԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԲԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

նիստավարներ՝ Հայկ Համբարձումյան, Քրիստինա Այվազյան

17:15 – 18:55

 

  • Լուսինե Ղռեջյան (ՀԱԻ / ԳՊՀ, բ.գ.թ.)

«Հմայական բանաձևերի դրսևորումները հայկական ժողովրդական երգերում (հայրեններ, անտունիներ և խաղիկներ)»

  • Սվետլանա Մանուչարյան (ԳորՊՀ, բ.գ.թ.)

«Բանահյուսական բանաձևային ժանրերը Կապանի խոսվածքներում»

  • Հասմիկ Մատիկյան (ՇՀՀԿ)

«Ցանկության բանաձևերի բաշխվածությունը բանահյուսական օրորոցային տեքստերում (հայկական և անգլիական լեզվական միջավայրերում)»

  • Գայանե Միրիբյան (ԳՊՀ, բ․գ․թ․)

«О некоторых особенностях армянских и русских обрядовых свадебных величальных песен»

 

 

Զեկուցման համար տրվում է 15-20 րոպե։

Հարցերի համար՝ 5 րոպե։

 

18:55 – 19։10              Դադար

19:10 – 19:40              ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՒ ԱՄՓՈՓՈՒՄ

20։00                           ՄԵԿՆՈՒՄ ԾԱՂԿԱՁՈՐԻՑ

 

 

 

ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ

 

ԳորՊՀ – Գորիսի պետական համալսարան

ԳՊՀ – Գավառի պետական համալսարան

ԵԿՊԿ – Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

ԵՉՏԹ – Եղիշե Չարենցի տուն-թանգարան, Երևան

ԵՊՀ – Երևանի պետական համալսարան

ԵՊՄՀ – Երևանի պետական մանկավարժական համալսարան

ՀՀ ԳԱԱ – Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիա

  • ԱԻ – Արվեստի ինստիտուտ
  • ԳԻ – Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ
  • ԼԻ – Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ
  • ՀԱԻ  – Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
  • ՊԻ — Պատմության ինստիտուտ

ՄՄ – Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, Երևան

ՇՀՀԿ – Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն, Գյումրի

ՎՊՀ – Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարան

 

 

 

 

 

Գիտաժողովի մասնակցության հայտերի ընդունումն ավարտված է:

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Բանահյուսության տեսության և պատմության բաժինը 2019 թ. հունիսի 21-ից 22-ը կազմակերպում է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ Արամ Ղանալանյանի ծննդյան 110-ամյակին նվիրված գիտաժողով։

Զեկուցումներ են ընդունվում հետևյալ թեմաներով. 

- բանագիտություն և առասպելաբանություն

- հայ և հարևան ժողովուրդների բանահյուսություն և ժողովրդական մշակույթ

- համեմատական լեզվաբանություն և բանասիրություն

- միջնադարի գրականագիտություն

Գիտաժողովի մասնակցության համար անհրաժեշտ է զեկուցման հիմնադրույթները (կես էջի սահմաններում) ուղարկել christina.ayvazyan@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև ս.թ. մայիսի 15-ը՝ նշելով հեղինակի անուն-հայրանուն-ազգանունը, կոչումը, պաշտոնը և հեռախոսահամարը։ 

Գիտաժողովի աշխատանքային լեզուները հայերենն ու ռուսերենն են։ Գիտաժողովի կազմկոմիտեի կողմից հավանության արժանացած զեկուցումների հեղինակները գիտաժողովից հետո կտեղեկացվեն իրենց հոդվածների ձևավորման կարգի մասին՝ տպագրության հանձնելու նպատակով։

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ

 

 

Send to