Գիտաժողովի մասնակցության հրավեր «Թաղման ծեսը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը (Հայկական լեռնաշխարհ և Հարավային Կովկաս)»

 

Հարգելի գործընկերներ,

 

2018 թ. մայիսի 14-ից 16-ը նախատեսվում է անցկացնել գիտաժողով «Թաղման ծեսը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը (Հայկական լեռնաշխարհ և Հարավային Կովկաս)» թեմայով:

 

Մասնակցել ցանկացողներին խնդրում ենք պատրաստել զեկուցման վերնագիրն ու ամփոփագիրը (մոտ կես էջի չափով)

և լրացնել գիտաժողովի մասնակցության առցանց հայտը մինչև 2018 թ․-ի ապրիլի 10-ը:

 

Ակնկալում ենք ստանալ վերլուծական բնույթի զեկուցումների հայտեր, նկարագրությամբ սահմանափակվող զեկուցումները չեն ընդունվելու:

 

Խմբագրակազմի կողմից ընտրված զեկուցումները կտպագրվեն առանձին գրքով:

 

Լրացնել գիտաժողովի մասնակցության հայտը

 

Գիտաժողովի էջը

Գիտաժողովի կազմկոմիտե (Email: funeral-conf@iae.am)

Երկ, 12/25/2017 - 20:30