«Հայ ժողովրդական մշակույթ» խորագրով 19-րդ գիտական նստաշրջանին մասնակցելու հրավեր

 

2020 թ. օգոստոսի 20-22-ին հեռավար եղանակով հրավիրվում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի «Հայ ժողովրդական մշակույթ» խորագրով XIX հերթական գիտական նստաշրջանը։

Նրանք, ովքեր ամփոփումները ուղարկել են Ս. Հոբոսյանին, պետք է վերանայեն և վերջնական տարբերակն ուղարկեն հետևյալ էլ. հասցեին՝ hasmikgalstyan1979@gmail.com
Ովքեր միայն վերնագրերն են ուղարկել, մինչև օգոստոսի 12-ը պատրաստեն ամփոփումները և ուղարկեն նույն էլ. հասցեին: 

Ուշացած ամփոփումները չեն ընդունվի, քանի որ ժամանակ է պետք ծրագիրը կազմելու համար:

Նստաշրջանի կազմկոմիտե

Երք, 08/04/2020 - 13:30

Send to