«Սփյուռքը և «սփյուռքաբնակները». Սփյուռքի ձևավորման ուսումնասիրության նոր մոտեցումներ» խորագրով միջազգային գիտաժողով

Երք, 04/03/2018 - 12:00

Հաճախ Սփյուռքը հասկացվում և ուսումնասիրվում է հայրենիքի, կոնկրետ տեղանքների,աքսորյալների կամ գաղթականների համատեքստում։ Այս մեկօրյա գիտաժողովի հիմնական նպատակն է քննադատորեն մոտենալ սփյուռք հասկացությանը որպես սահմանափակ տարածքի ընկալմանը՝ վերհանելով դրա այն իմաստային բազմազանությունը, որ գոյություն ունի սփյուռքում բնակվողների համար։ Քանի որ ավելի շատ միգրանտների համայնքներ են «պահանջում»սփյուռք տիտղոսը (իսկ սփյուռքի համայնքների թիվը աճում է), գիտաժողովը նպատակ ունի քննարկելու,  թե ինչ ընդհանրություններ ունեն «սփյուռք» և «սփյուռքաբնակ» հասկացությունները, և արդյոք դրանք կարող են միմյանց փոխարինել: Գիտաժողովը, սակայն, վերաիմաստավորումների նպատակ չունի: Փոխարենը, աշխատանքներում կներկայացվեն, թե ինչ է «սփյուռքն անում» առօրյա կտրվածքով՝ առաջ անցնելով «ինչէսփյուռքը» դիսկուրսից:

Գիտաժողովը բաղկացած կլինի երկու նիստից: Բոլոր ելույթները կլինեն անգլերեն լեզվով: 

1-ին նիստը նվիրված կլինի հայկականսփյուռքին:

2-րդնիստը նվիրված կլինի ոչ հայկական սփյուռքների քննարկմանը:

Գիտաժողովը կազմակերպվում է Այքութ Օզթուրքի նախաձեռնությամբ՝ համագործակցելով ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Հրանտ Դինք հիմնադրամի և Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ  Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագծի շրջանակներում, որն իրականացվում է՝ շնորհիվ Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցության:

Send to