«ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԵՐՈՒԺԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ՄՈԴԵԼԻ ՄՇԱԿՈՒՄԸ» թեմայով միջազգային սեմինար-քննարկում

Հնգ, 09/17/2020 - 12:00 - 19:15

                                                                                                     

 

ՀՀ ԳԱԱ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ

ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԻՆԸ

հրավիրում է մասնակցելու «ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԵՐՈՒԺԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ՄՈԴԵԼԻ ՄՇԱԿՈՒՄԸ» թեմայով միջազգային սեմինար-քննարկմանը

17 սեպտեմբերի, 2020 թ., Երևանի ժամանակով ժ. 12:00

 

Սեմինար-քննարկումը կվարի Սփյուռքի հետազոտությունների բաժնի ղեկավար պ.գ.դ. Ռ. Կարապետյանը:

 

Մասնակիցներ՝

Երևան – սփյուռքի հետազոտությունների բաժնի աշխատակիցներ, Պավել Ավետիսյան, Արմեն Ոսկանյան, Վարդան Սահակյան ,

Ալմաթի  - Արամ Նավասարդյան,

Բեյրութ  -Անդրանիկ Դաքեսյան, Փոլ Հայդոստյան,

Բեռլին - Հայկ Մարտիրոսյան,

 Կիև - Ելենա Օգանեսյան,

Մարսել -Պատրիկ Տոնապետյան,

Պոզնան - Գոռ Մարտիրոսյան,

 Պրահա  -Արմինե Սաղաթելյան,

Վլադիկավկազ - Սամվել Մելիքսետյան,

Փարիզ -Ռենե Լևոնյան:

  

Սեմինար-քննարկման ընդհանուր ակնարկ

Ներկայումս հայկական սփյուռքը կրում է արմատական փոփոխություններ, որոնք ազդում են ողջ ազգի կենսագործունեության տարբեր կողմերի վրա: Այս համատեքստում սփյուռքում ընթացող փոփոխությունները կրում են ավելի խորքային բնույթ, քանզի հայ ազգի գոյակցության պայմանները տարբեր միջավայրերում բավականին բազմազան են և առաջացնում են բազմաթիվ մարտահրավերներ` էթնիկության վերարտադրման և ինքնության պահպանման ճանապարհին: Սեմինար-քննարկման մասնակիցներին ներկայացվել է «Հայկական սփյուռքի ներուժի ուսումնասիրման և քարտեզագրման մոդելի մշակումը» ծրագրի բովանդակությունը, որի դրույթների քննարկումը նախատեսվում է հեռասեմինարի աշխատանքի ընթացքում:

         Քննարկվող  թեմաների շրջանակներ

  • Սփյուռքի ներուժի մոդելավորման  խնդիրները
  • Սփյուռքի ներուժի բացահայտման, ուսումնասիրության  մեթոդաբանությունը
  • Ծրագրի իրականացման հեռանկարները

Դրված թեմայի շուրջ քննարկման կամ արձագանքի համար յուրաքանչյուր մասնակցի կտրամադրվի 5-10 րոպե:

 

Հեռահաղորդակցման անհրաժեշտ հղումը կտրամադրվի սեպտեմբերի 16-ին, Երևանի ժամանակով մինչև ժ.18:00:

 

Հետադարձ կապ՝ karapetyan.ruben.s@gmail.com;     info.diasporastudies@gmail.com;  

հեռ. +374 098 540 355

          

 

 

Send to