Գիտաժողով․ «Ոռոգման համակարգերը Հայկական Լեռնաշխարհում»

Չոր, 03/29/2023 - 10:00 - Հնգ, 03/30/2023 - 18:00

Վեդու` կառուցվող ջրամբարը. հայացք Ուրծի լեռներից, 2021 թ.

 

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ջրօգտագործման մշակույթն ուսումնասիրող թեմատիկ խումբը նախաձեռնում է տարածաշրջանում ոռոգման և ջրաբաշխական համակարգերի պատմամշակութային ամենաբազմազան տարաժամանակյա հայեցակողմերին նվիրված գիտաժողով: Գիտաժողովի մասնակցության հայտը` համապատասխան ամփոփագրով (200-500 բառ), պետք է ներկայացնի թեմայի հետևյալ դիտանկյուններից որևէ մեկը՝ ազգագրական, հնագիտական, բանագիտական, լեզվաբանական, պատմական, արդի մարդաբանական, ինչպես և՝ բնագիտական:

Ողջունվում են նաև միջգիտակարգային մոտեցումները:

 

Գիտաժողովը տեղի կունենա՝ 29-30 մարտի, 2023 թ. (Չարենցի 15, ՀԱԻ գրադարան)

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 20 փետրվարի, 2023 թ.

Հեղինակների կողմից հոդվածների առաքման վերջնաժամկետը՝ 1 նոյեմբերի, 2023 թ.

Տպագրված ժողովածուի շնորհանդեսը՝ 15 մարտի, 2024 թ.

 

Գիտաժողովի մասնակցության հայտը

Կապ՝ jur@iae.am, 055-55-05-29