«Համաշխարհայնացումը և սոցիալ-մշակութային արդի գործընթացները Հայաստանում. հիմնախնդիրներ և հեռանկարներ» միջազգային գիտաժողով

Հ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի էթնոսոցիոլոգիայի բաժնի նախաձեռնությամբ  2023 թ. հոկտեմբերի 18-ին և 19-ին  տեղի է ունենալու  «Համաշխարհայնացումը և սոցիալ-մշակութային արդի գործընթացները Հայաստանում. հիմնախնդիրներ և հեռանկարներ»  միջազգային գիտաժողով:

Գիտաժողովը նպատակ ունի համակողմանիորեն քննելու Հայաստանի առջև ծառացած արդի սոցիալ-մշակութային մարտահրավերները, այդ թվում՝ արտագաղթի և բռնի տեղահանության, ընտանիքի և ներընտանեկան հարաբերություններում տեղի ունեցող փոխակերպումների, լեզվական, կրոնական վարքագծի և ինքնության, մշակութային ժառանգության, սփյուռքի և հնարավոր հայրենադարձության հետ կապված հիմնախնդիրներ:

Սույն գիտաժողովում խնդիրները ներկայացվելու են չորս բաժիններով՝ համաշխարհայնացում և միգրացիոն գործընթացներ, սփյուռքի և հայրենադարձության հիմնախնդիրներ, համաշխարհայնացում և սոցիալ-մշակութային արդի գործընթացներ, ինքնության հիմնահարցեր:

 

Գիտաժողովի ծրագիր և կազմակերպչական կոմիտեի կազմ

Գիտաժողովի զեկուցումների ամփոփագրերի ժողովածուի էլեկտրոնային հրատարակություն

 

Գիտաժողովի անցկացման վայրը՝

ՀՀ ԳԱԱ ՀԱԻ գրադարան,

0025, ՀՀ, ք. Երևան, Չարենցի փ. 15

Հոկտեմբերի 18 և 19, ժամը՝ 10:30

Չոր, 10/18/2023 - 10:30 - Հնգ, 10/19/2023 - 17:30

Send to