Համշենահայերի բանավոր մշակույթը

2016-2020թթ. ընթացքում կշարունակենք  Թուրքիայում բնակվող իսլամ համշենցիներից հայերեն բանահյուսական նյութեր գրառել: Նախատեսում ենք  Կրասնոդարի երկրամասում և Աբխազիայում  բնակվող քրիստոնյա  համշենահայերից ևս հավաքել բանահյուսության նմուշներ, դրանք ավելացնել դեռևս 19-րդ դարավերջին և 20-րդ դարի ընթացքում մեր գիտության և մշակույթի մի շարք նվիրյալների՝ Ն. Խտշյանի, Ս. Հայկունու, Գ. Սրվանձտյանցի, Հ. Աճառյանի և մյուսների,  ինչպես նաև Աբխազիայում և Կրասնոդարի երկրամասում բնակված համշենցի մտավորականների՝ Բ. Թոռլաքյանի, Ա. Զեյթունյանի, Հ. Գուրունյանի և այլոց տպագիր և անտիպ գրառումներին և հրատարակել քրիստոնյա և իսլամ  համշենահայերի բանավոր մշակույթն ամփոփող հնարավորինս ամբողջական հատոր:

 

Սերգեյ Վարդանյան