Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետազոտական խումբը՝ Հորիզոն 2020 միջազգային ծրագրի մասնակից

 

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը 2019-2022 թթ. մասնակցում է «Հորիզոն-2020»  հետազոտությունների և նորարարության Եվրոպական Միության խոշորագույն ծրագրին:

Հետազոտողների միջազգային խումբը 3 տարվա ընթացքում իրականացնելու է Հորիզոն 2020-ի կողմից ֆինանսավորվող «Memory Across Borders: Dealing with the Legacy of Disputed Territories» (Հիշողությունը սահմաններից անդին. Վիճարկվող տարածքների ժառանգության շուրջ»)՝ կարճ՝ DisTerrMem  ծրագիրը:

 

Ծրագրի մասնակից գիտական և հասարակական կազմակերպությունների հետազոտողները ծրագրի ընթացքում վերլուծելու են, թե ինչպես են կառավարվում անցյալի մասին «մրցակցող» հիշողությունները սահմանային տարածքներում:

 

Ծրագրի գործընկեր կազմակերպություններն են  ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը,  Մեծ Բրիտանիայի Բաթ համալսարանը (Bath University, UK), Լեհաստանի Վարշավայի համալսարանը (Warsaw University) և «Սահմանամերձ տարածք» հիմնադրամը (Borderland Foundation, Poland), «Կրթական և մշակութային կամուրջներ» ՀԿ-ն (Educational & Cultural Bridges, Armenia) և Պակիստանի Ֆորման Քրիստոնեական քոլեջը (Forman Christian College, Pakistan):

 

Ծրագրի, մասնակիցների և արդյունքների մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք գտնել ծրագրի կայքում. https://www.disterrmem.eu