Սփյուռքի հետազոտությունների բաժնի գործունեության հիմնական նպատակը ժամանակակից սփյուռքի
ուսումնասիրության համար անհրաժեշտ վերլուծական ռեսուրսի ստեղծումն է:
Բաժինն իր առջև դրել է հետևյալ խնդիրերը.
· էթնոսի տարբեր հատվածների տնտեսական, սոցիալական և հոգևոր ներուժի բացահայտում,
· համազգային և առանձնահատուկ խնդիրների լուծման գործընթացում էթնոսի համախմբող ներուժի ակտիվացման ուղիների որոնում,
· ազգային նկարագրի պահպանմանն ու զարգացմանն ուղղված ռազմավարության մշակում:
Բաժնի կողմից իրականացված հետազոտություններ.
«Բելառուսի հայերը Հայաստան-Բելառուս էթնոմշակութային կապերի միգրացիոն համատեքստում. էթնիկական ավանդույթներ և ժամանակակից իրողություն» (միջազգային համատեղ ծրագիր)
Իրականացման ժամկետ` 2016-2019 թթ:
Նախագծի նպատակն է ուսումնասիրել Բելառուսի և Հայաստանի միգրացիոն կապերի էթնոմշակութային ասպեկտները, մասնավորապես՝ Բելառուսի հայկական սփյուռքի դերը երկու երկրների էթնոմշակութային փոխհարաբերություններում: Ներկայացվող ծրագիրն ուղղված է հայ միգրանտների էթնոմշակութային և սոցիալական գործընթացների օրինաչափությունների համեմատական ուսումասիրմանը Բելառուսում և միգրանտների նախկին՝ հայաստանյան միջավայրում: Այն ենթադրում է ուսումնասիրել Հայաստանից Բելառուս միգրանտների խոշոր խմբերի կենսագործունեությունը, նրանց սոցիալական և մշակութային ադապտացիայի բնույթը, որը կներառի նաև միգրանտների սոցիալ-ժողովրդագրական կազմի և վարքի մոտիվների ուսումնասիրում, նախկին և մշտական բնակության վայրերում առաջացող իրավական, տնտեսական, էթնոմշակութային և սոցիալական հակասությունների, հանրային կարծիքի ձևավորման վրա ազդող գործոնների բացահայտում :
«Սփյուռքահայ ձեռնարկատերերը Հայաստանում. նրանց գործունեության փորձը, խնդիրները և հեռանկարները»
Իրականացման ժամկետ` 2015-2017թթ
Նախագծի նպատակն է համակողմանի հետազոտությունների հիման վրա բացահայտել արտասահմանյան հայ գործարարների ներդրումային գործունեության մոտիվացիայի բարձրացման էթնոսոցիալական գործոնները, մշակել գիտականորեն հիմնավորած առաջարկներ, որոնք կուղղորդեն ձեռնարկատերերի ջանքերը՝ Հայաստանի Հանրապետության պահանջներին համապատասխան ծրագրերի իրականացմանը:
Նախագծի խնդիրներն են՝
· վերլուծել Հայաստանում փորձ կուտակած սփյուռքահայ ձեռնարկատերերի սոցիալ-մշակութային կերպարը,
· ուսումնասիրել նրանց գործունեության բնույթը և ոլորտը՝ երկրի տնտեսության մեջ սփյուռքի մասնակցության դիվերսիֆիկացման նախադրյալներ ստեղծելու, նրանց ձեռնարկատիրական գործունեության կազմակերպական հմտությունները ՀՀ-ում կիրառելու նպատակով:
«Ցեղասպանության ականատեսների հուշեր»
Իրականացման ժամկետ` 2014թ:
Ծրագիրը ներառում է Հայոց ցեղասպանության հինգ ականատեսների պատմությունների հավաքագրում, որոնք մեկ անգամ ևս հիշեցնում են պատմության թողած դասերը: Վերջինս հատկապես կարևոր է այսօր, երբ կրկին ականատես ենք դառնում Մերձավոր Արևելքի քրիստոնյա բնակչության ոչնչացման քաղաքականությանը:
Արդյունք՝ Ցեղասպանության ականատեսների հուշեր, Հայաստանի և սփյուռքի էթնոսոցիոլոգիական հետազոտություններ, N8 Երևան, «Գիտություն», 2014, նախագծի հեղինակ և պատ. խմբագիր՝ Ռ.Ս.Կարապետյան:
«Մի կյանքի պատմություն. Հրանտ Թերզյան»
Իրականացման ժամկետ` 2013թ:
Ծրագրում ներառված են միլիոնավոր հայրենակորույս հայերից մեկի՝ Հրանտ Թերզյանի հուշերի հավաքագրումը: Վավերագրական արժեք ունեցող այս հուշագրության օգնությամբ ընթերցողն անցյալը հասկանում է ոչ միայն պատմության չոր փաստերի արձանագրման, այլև հեղինակի անձնական ընկալումների ու ապրումների միջոցով: Նրա տեղեկությունները լրացնում են այն բացը, որ զգացվում է տարաբնույթ աղբյուրների հիման վրա անցյալի իրադարձությունները վերականգնելիս:
Արդյունք՝ Մի կյանքի պատմություն. Հրանտ Թերզյան, Հայաստանի և սփյուռքի էթնոսոցիոլոգիական հետազոտություններ, N2, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն», 2013, պատ. խմբագիր՝ Ռ.Ս.Կարապետյան:
«Սիրիայից Հայաստան ներգաղթած հայերի ադապտացման և ինտեգրման խնդիրների լուծման ուղիները»
Իրականացման ժամկետ` 2013-2015թթ
Ծրագրի նպատակն է հանրապետության քաղաքականության հայեցակարգային հիմքերի մշակման համար ապահովել գիտական հիմնավորում արտակարգ իրավիճակներում հայ միգրանտներին իրենց էթնիկ հայրենիքում ընդունելու, տեղավորելու, ադապտացիան կազմակերպելու գործում:
Նախագծի խնդիրներն են՝
· տվյալների բազայի ստեղծման հիման վրա սփյուռքի հայերի նկատմամբ սպառնալիքների կանխորոշման և նրանց հնարավոր տեղաշարժերի կանխատեսման մոդելների ստեղծում,
· արտասահմանից էթնոսի մեծ խմբերի ներհոսքի կանխատեսման դեպքում քաղաքական,
իրավական, տնտեսական և հոգևոր միջոցառումների ռազմավարության հայեցակարգի
մշակում,
· հայերի տարբեր խմբերի էթնիկ հայրենիքում ընդունման, տեղավորման և ինտեգրման աջակցման ծրագրերի ձևավորում:
Արդյունք՝ Սիրիահայերը Հայաստանում.ինտեգրման ուղիները, Հայաստանի և սփյուռքի էթնոսոցիոլոգիական հետազոտություններ, N9, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն», 2013, պատ. խմբագիրներ՝ Ռ.Ս.Կարապետյան, Ս.Ս. Բարսեղյան:
«Միգրացիան և հայկական նոր սփյուռքը»
Իրականացման ժամկետ` 2013թ:
Ծրագիրը ուղղված է ուսումնասիրելու՝ հետխորհրդային տարածքում հայ բնակչության տեղաշարժերը և դրա արդյունքում հին հայկական գաղութներում նոր միգրացիոն շերտերի առաջացումն, նոր հայ գաղթօջախների ձևավորումը: Աշխատության մեջ բացի վիճակագրական և արխիվային նյութերից ներկայացված են 1993, 2005 և 2012 թթ. իրականացված լայնածավալ էթնոսոցիոլոգիական հետազոտությունների տվյալները:
Արդյունք՝ Միգրացիան և հայկական նոր սփյուռքը (էթնոսոցիոլոգիական հետազոտություն), Հայաստանի և սփյուռքի էթնոսոցիոլոգիական հետազոտություններ N5, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2013, Ռ.Ս. Կարապետյան :
«Ազգային հանրապետությունը (ՀՀ) հայկական պարբերականներում. հայացք սփյուռքից և Հայաստանից»
Իրականացման ժամկետ` 2012թ:
Ծրագիրը ներառում է 2005-2010 թթ. հրատարակված հայկական թերթերի նյութերի վերլուծություն: Դրանք մշակվել են որակական և քանակական չափանիշներով: Կատարված վերլուծությունները հնարավորություն տվեցին բացահայտելու հայրենիքի ու սփյուռքի ընկալման, պատմական և արդի համազգային իրադարձությունների դերի, հայ ժողովրդի տարբեր հատվածների փոխհարաբերությունների փոփոխման դինամիկան, տնտեսական ու մշակութային առնչությունների համատեքստը:
Արդյունք՝ Հայրենիք-սփյուռք առնչությունները հայկական մամուլում (թիմային մենագրություն) պատ. խմբագիր` Ռ.Ս. Կարապետյան Հայաստանի և սփյուռքի էթնոսոցիոլոգիական հետազոտություններ N1 Հայրենիք-սփյուռք առնչությունները հայկական մամուլում (Հայաստանի և սփյուռքի թերթերի կոնտենտ անալիզ) Երևան, «Գիտություն» հրատարակչություն, 2012:
«Հայկական սփյուռքի դերը Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական համագործակցության մեջ. փորձը, խնդիրները և հեռանկարները» (միջազգային համատեղ ծրագիր)
Իրականացման ժամկետ` 2011-2013թթ:
Նախագծի նպատակն է ուսումնասիրել ամենախոշոր հայկական համայնքի` Ռուսաստանի, մոսկվաբնակ հայերի տնտեսական գործունեությունը, նրանց սոցիալ-ժողովրդագրական կազմը և Հայաստանում ներդրումային և ձեռնարկատիրական գործունեության ծավալման ձեռքբերումները:
Նախագծի խնդիրներն են`
· ուսումնասիրել ռուսաստանյան տնտեսական շուկայում հայերի զբաղեցրած տեղը
· պարզել մոսկվահայերի՝ Հայաստանում ձեռներեցություն սկսելու և ներդրումներ կատարելու խոչընդոտները
· ուսումնասիրել ռուս-հայկական համատեղ տնտեսական գործունեության հաջողված օրինակները:
Արդյունք՝ Հայկական սփյուռքը հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների համատեքստում (թիմային մենագրություն) պատ.խմբ. Է.Ռ Գրիգորյան., Ռ.Ս. Կարապետյան, Հայկական սփյուռքը հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների համատեքստում էթնոսոցիոլոգիական հետազոտություններ Հայաստանում և սփյուռքում N4 Մոսկվա, 2013:
«Սեփական եվ այլազգի միջավայրում հայերի համեմատական հետազոտության հիմնական ուղղությունները.ուսումնասիրության խնդիրներն ու հեռանկարները»
Իրականացման ժամկետ` 2011-2020թթ:
Նախագծի նպատակն է հայ էթնոսի համեմատական ուսումնասիրությունների միջոցով գտնել նոր էթնոպահպան մեխանիզմներ և սահմանել ներէթնիկ փոխհարաբերությունների
նոր ռազմավարություն:
Նախագծի խնդիրներն են՝
· երևան հանել հայ էթնոսի սոցիալ-ժողովրդագրական պատկերը, չափագրել համայքային համախմբվածությունը և նրա անդամների ներգրավվածությունը այն գործունեության մեջ,որը ուղղված է էթնիկության պահպանմանը, ընդհանրացնել ինքնակազմակերպվածությանողջ փորձն ու դասակարգել տարբեր միջավայրերում էթնոսի կենսագործունեության բազմազան ձևերը,
· տարբերակել առանձին էթնոմշակութային, սոցիալական, տնտեսական և քաղաքական այն դիրքորոշումները և պատկերացումները, որոնք հենք են հանդիսանում ազգային ուղղվածություն ունեցող միթերի, լեգենդների, կուսակցական ծրագրերի, տնտեսական նպատակների և այլնի առաջացմանը,
· դուրս բերել կլիշեներ «արտադրողների» և «սպառողների» բնութագրական չափորոշիչները, տարբերակել նրանց էթնիկության պահպանմանն ուղղված գործունեության իրական և դեկլարատիվ մոտիվացիաները,
· սահմանել այն փոփոխականները, ցուցիչները և «մարկյոռները», որոնց միջոցով հնարավոր է չափագրել էթնիկ նույնականացման մակարդակը, սեփական էթնոմշակութային միջավայրում «խորասուզվածության» աստիճանը և ենթամշակութային երևույթների առաջացման օրինաչափությունները,
· ուսումնասիրել հայերի ձեռնարկատիրական գործունեությունը սեփական և այլազգի միջավայրում, այդ գործունեության այն ավանդույթները, արժեքային համակարգը և մոտիվացիան, որոնք հիմք են հանդիսանում էթնոսի տարբեր հատվածների միջև տնտեսական փոխհարաբերությունների ստեղծման համար:
Արդյունք՝ Հայերը սեփական և այլազգի միջավայրում. համեմատական էթնոսոցիոլոգիական հետազոտություններ, (Թիմային մենագրություն) Պատ. խմբագիր՝ Ռ.Ս.Կարապետյան, Հայերը սեփական և այլազգի միջավայրում. համեմատական էթնոսոցիոլոգիական հետազոտություններ, Հայաստանի և սփյուռքի էթնոսոցիոլոգիական ուսումնասիրություններ N7, Երևան, «Գիտություն», 2014:
Մենագրություններ
- Կարապետյան Ռ.Ս., 2013, Միգրացիան և հայկական նոր սփյուռքը, ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատ.,Երևան, 220 էջ;
- Karapetyan R.S., 2013, Migration in cities of Armenia. Еthno-sociological study, Gitutyun, Yerevan, 284 p.;
- Карапетян Р.С., Формирование населения городов Армении. Этносоциологическое исследование. Изд. “Гитутюн”, НАН РА, 2014, 412 с.
Մենագրություներում հեղինակած բաժիններ, գլուխներ
- Բարսեղյան Ս.Ս., 2015, Սիրիահայերի ներգաղթը Հայաստան. մամուլի արձագանքները, Սիրիահայերը Հայաստանում. ինտեգրման ուղիները, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարկչություն, էջ 104-134:
- Կարապետյան Ռ.Ս., 2015, Սիրիահայերը Հայաստանում.ադապտացման և ինտեգրման խնդիր-ները, ուսումնասիրության նպատակները, մեթոդաբանությունը և հեռանկարները, Սիրիահայերը Հայաստանում. Ինտեգրման ուղիները, ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատ.,Երևան, էջ 9-25;
- Ներսիսյան Ս.Ա. (համահեղինակությամբ՝ Լ. Տանաջյանի), 2015, Հայաստան ներգաղթած սիրիահայերի ինտեգրման խնդիրները, Սիրիահայերը Հայաստանում. ինտեգրման ուղիները, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» Հրատարակչություն, Էջ 43-88:
- Տանաջյան Լ.Ա. (համահեղինակությամբ՝ Ս. Ներսիսյան), 2015, Հայաստան ներգաղթած սիրիահայերի ինտեգրման խնդիրները, Սիրիահայերը Հայաստանում. ինտեգրման ուղիները, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» Հրատարակչություն, Էջ 43-88:
- Բարսեղյան Ս.Ս., 2014,Էթնիկ մամուլը և սփյուռքյան ինքնության ձևավորումը, Հայերը սեփական և այլազգի միջավայրում. համեմատական էթնոսոցիոլոգիական հետազոտություններ, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարկչություն, էջ 45-62:
- Կարապետյան Ռ.Ս., 2014, Հայերը սեփական ու այլազգի միջավայրում. հայ էթնիկության ուսումնասիրության խնդիրներն ու հեռանկարները, Հայերը սեփական ու այլազգի միջավայրում. Համեմատական էթնոսոցիոլոգիական հետազոտություններ, ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատ., Երևան, էջ 12-19;
- Կարապետյան Ռ.Ս., 2014, Մեծ եղեռնի վերապրածների վկայությունները, Ցեղասպանության ականատեսների հուշեր, ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատ., Երևան, էջ 7-12;
- Ներսիսյան Ս.Ա., 2014, Ցանցային հարաբերությունների առանձնահատկությունները սփյուռքում. հայերի ինքնակազմակերպման խնդիրները այլէթնիկ միջավայրում, Հայերը սեփական և այլազգի միջավայրում. համեմատական էթնոսոցիոլոգիական հետազոտություններ, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, էջ 93-114:
- Տանաջյան Լ.Ա., 2014, Հայերի սոցիալական փոխակերպումները սփյուռքում, Հայերը սեփական և այլազգի միջավայրում. համեմատական էթնոսոցիոլոգիական հետազոտություններ, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, էջ 63-93:
- Карапетян Р.С., 2014, О динамике расселения армян в ХХ столетии, Հայ էթնիկությունը սեփական և այլազգի միջավայրում. Հետազոտական փորձ, խնդիրներ և հեռանկարներ, ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատ.,Երևան, էջ 35-43;
- Կարապետյան Ռ.Ս., 2013, Կյանքը գաղթի ճանապարհին, Մի կյանքի պատմություն, ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատ.,Երևան, էջ 5-25;
- Ներսիսյան Ս.Ա., 2013, Միգրացիա և հայկական նոր սփյուռք՝ էթնոսոցիոլոգիական հետազոտությունների նյութեր, Միգրացիան և հայկական նոր սփյուռքը. էթնոսոցիոլոգիական հետազոտություն, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, էջ 169-211:
- Տանաջյան Լ.Ա., 2013, Միգրացիա և հայկական նոր սփյուռք՝ էթնոսոցիոլոգիական հետազոտությունների նյութեր, Միգրացիան և հայկական նոր սփյուռքը. էթնոսոցիոլոգիական հետազոտություն, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, էջ 169-211:
- Տանաջյան Լ.Ա., 2013, Պատմական հիշողություն և էթնիկ մոբիլիզացիա: Ցեղասպանություն, Հայրենիք-սփյուռք առնչությունները հայկական մամուլում. Հայաստանի և սփյուռքի թերթերի կոնտենտ անալիզ, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Էջ 68-93:
- Барсегян С.С., 2013, Обсуждение армяно-российских экономических отношений в армянской прессе: контент-анализ двух армянских периодических изданий в РА и РФ, Армянская диаспора в контексте российско-армянских экономических связей, Москва, ИСН, ст. 125-133:
- Карапетян Р.С. (соавтор: С. Нерсисян), 2013, Опыт предпринимательства армян России на этнической родине. Кейс-стади некоторых инвестиционных проектов представителей диаспоры в Армении, Армянская диаспора в контексте российско-армянских эконо-мических связей, Институт социальных наук, М., с. 218-232,;
- Карапетян Р.С., 2013, Этносоциальная и экономическая составляющие взаимосвязей “родина-диаспора”, Армянская диаспора в контексте российско-армянских экономических связей, Институт социальных наук, М., 191-217;
- Карапетян Р.С., 2013, Некоторые представления о структуре деятельности армян-предпринимателей в России, Армянская диаспора в контексте российско-армянских экономических связей, Институт социальных наук, М., 175-190;
- Карапетян Р.С. (соавтор: А. Барсегян), 2013, Роль диаспоры в армяно-российских экономических отношениях в оценках, мнениях, комментариях экпертного сообщества Армении, Армянская диаспора в контексте российско-армянских экономических связей, Институт социальных наук, М., 134-174;
- Нерсисян С.А., 2013, Опыт предпринимательства армян России на этнической родине. Кейс-стади некоторых инвестиционных проектов представителей диаспоры в Армении, Армянская диаспора в контексте российско-армянских экономических связей, М., с. 192-217.
- Բարսեղյան Ս.Ս., 2012, Հետազոտության մեթոդի ընտրության հիմնավորումը, Հայրենիք-սփյուռք առնչությունները հայկական մամուլում. Հայաստանի և սփյուռքի թերթերի կոնտենտ անալիզ.- Եր., «Գիտություն» հրատ., էջ 26-43:
- Բարսեղյան Ս.Ս., 2012, Հայրենիքի և սփյուռքի մասին տեղեկատվության բովանդակությունը, Հայրենիք-սփյուռք առնչությունները հայկական մամուլում. Հայաստանի և սփյուռքի թերթերի կոնտենտ անալիզ.- Եր., «Գիտություն» հրատ., էջ 44-66:
- Կարապետյան Ռ.Ս. (համահեղինակությամբ՝ Նալբանդյան Կ.Գ.), 2012, Հայկական տեղեկատվական տարածքի մշակութային գերակայությունները, «Հայրենիք-սփյուռք առնչությունները հայկական մամուլում», ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատ., Երևան, էջ 156-184;
- Նալբանդյան Կ.Գ. (համահեղինակությամբ՝ Ռ. Ս. Կարապետյանի), 2012, Հայկական տեղեկատվական տարածքի մշակութային գերակայությունները, «Հայրենիք-սփյուռք առնչությունները հայկական մամուլում», ՀՀ ԳԱԱ Գիտուտյուն հրատ., Երևան, էջ 156-184,:
- Կարապետյան Ռ.Ս., 2012, Ժամանակակից հայկական տեղեկատվության տարածքի ուսումնասիրության խնդիրները: Սեփական և այլազգի միջավայրում հայերի համեմատական հետազոտության հիմնական ուղղությունները. խնդիրներն ու հեռանկարները, «Հայրենիք-սփյուռք առնչությունները հայկական մամուլում», ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատ., Երևան, էջ 11-26;
- Карапетян Р.С., 2011, Ереван, Арутюнян Ю.В. Об армянской диаспоре в России. Этносоциологическое исследование армян Москвы и Краснодара, изд. Гитутюн НАН РА, Ереван, с.122-138;
Գիտական ամսագրերում և պարբերականներում հրատարակած հոդվածներ
- Բարսեղյան Ս.Ս., (2017), Հայրենիքը սփյուռքի պարբերականներում, Լրաբեր հասարակական գիտությունների, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 1(649), հունվար-ապրիլ, էջ 283-287:
- Տանաջյան Լ.Ա., 2017, Սոցիալական փոփոխությունները Լոս Անջելեսի հայերի շրջանում (ըստ հետազոտության տվյալների), Կանթեղ. Գիտական հոդվածների ժողովածու, № 3., Երևան, էջ 174-180,
- Ներսիսյան Ս.Ա., 2017, Ցանցային հարաբերությունների առանձնահատկությունները Բեյրութի հայերի շրջանում, Երևան, «Կանթեղ: Գիտական հոդվածներ», N3, էջ 167-173:
- Барсегян С.С., (2017), Взаимоотношения родина-диаспора в прессе армянской диаспоры, Вестник арменоведения, Изд. “Гитутюн”, N1 (13), с. 185-194.
- Нерсисян С.А., 2017, Особенности формирования сетевых отношений в армянской диаспоре, Ереван “Вестник Арменоведения”, № 1, стр. 195-205.
- Танаджян Л.А., 2017 Социальные изменения среди армян в инонациональной среде. Ереван “Вестник Арменоведения”, № 1, стр. 175-184;
- Բարսեղյան Ս.Ս., (2016), Հայկական մամուլի դերը Սփյուռքում. Լոս Անջելեսի «Ասպարեզ», Թեհրանի «Ալիք», Մոսկվայի «Ноев Ковчег» թերթերի 2005-2010թթ. հրապարակումների համեմատական քննություն, ՎԷՄ համահայկական հանդես, թիվ 3, էջ 190-200:
- Տանաջյան Լ.Ա., 2014, Գիտաժողով՝ նվիրված հայ էթնիկականության խնդիրներ հետազոտությանը, Պատմաբանասիրական հանդես 3 (197), Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, էջ 287-290;
- Карапетян Р.С., 2014, Этнокультурный контекст генетической структуры населения городов Армении// Պատմաբանասիրական հանդես, № 3, с.118-134;
- Карапетян Р.С. (соавторств: Нерсисян, С.А), 2013, Экономические взаимосвязи Армения-диаспора в России и роль социальных сетей, ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ, Տարեգիրք ԵՊՀ, Երևան, 2014. 691-700;
- Нерсисян С.А. (с Карапетян Р.С.), 2013, Экономические взаимосвязи Армения – диаспора в России и роль социальных сетей, ԵՊՀ տնտեսագիտության տարեգիրք, Երևան, էջ 691-700;
Գիտական ժողովածուներում հրատարակած հոդվածներ
- Բարսեղյան Ս.Ս., (2017), Հայկական մամուլի դերը Սփյուռքում էթնոմշակութային արժեքների վերարտադրման և տարածման գործում, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատություններ 2: ՀԱԲԻՏՈՒՍ 2: ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ. Խմբ. Հ.Մելքումյան, Ռ. Հովսեփյան – Եր.: Գիտություն, էջ 142-151:
- Ներսիսյան Ս.Ա., 2017, Ցանցային հարաբերությունները Հայաստան ներգաղթած սիրիահայերի շրջանում, Հնագիտությա և ազգագրության ինստիտուտի աշխատություններ 2: ՀԱԲԻՏՈՒՍ 2, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ, խմբ. Հ. Մելքումյան, Ռ. Հովսեփյան, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարկչություն, էջ 195-209.
- Տանաջյան Լ.Ա., 2017, Սոցիալ-մասնագիտական ինտեգրման առանձնահատկությունները Հայաստան ներգաղթած սիրիահայերի շրջանում: Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատություններ, N2. Հաբիտուս 2, Երևան, «Գիտություն», էջ 184-194,
- Барсегян С.С., (2016), Образ родины в СМИ армянской диаспоры (опыт контент-анализа газет США, Ирана, России), Этносоциология вчера и сегодня/ Отв. ред. и сост.: Л.В. Остапенко, И.А. Субботина. М.: Институт этнологии и антропологии РАН, с. 264-268.
- Карапетян Р.С., 2016, Формирование новой армянской диаспоры "Этносоциология вчера и сегодня (по материалам Международной научной конференции "Этносоциология вчера и сегодня", 02 июня 2016 г., Москва).Отв. ред. и составители .Остапенко Л.В. и Субботина И.А., М., Институт этнологии и антропологии РАН, с.157-168
- Налбандян К.Г., 2016, О миграционной ситуации в армянских общинах (на примере армянских общин Лос-Анджелеса, Тегерана и Бейрута), Этносоциология вчера и сегодня (по материалам Международной научной конференции "Этносоциология вчера и сегодня", 02 июня 2016г., Москва), Отв. ред. и составители Остапенко Л.В. и Субботина И.А., М., Институт этнологии и антропологии РАН, с. 203-212.
- Нерсисян С. А., 2016, Особенности формирования сетевых отношений в армянской диаспоре, "Этносоциология вчера и сегодня (по материалам Международной научной конференции "Этносоциология вчера и сегодня", 02 июня 2016 г., Москва). Отв. ред. и составители Остапенко Л.В. и Субботина И.А., М., Институт этнологии и антропологии РАН, с. 162-174.
- Танаджян Л.А., 2016, Социальные изменения в диаспоре (на материалах этносоциологических исследований армян Тегерана, Лос-Анджелеса, Москвы ), "Этносоциология вчера и сегодня (по материалам Международной научной конференции "Этносоциология вчера и сегодня", 02 июня 2016 г., Москва).Отв. ред. и составители .Остапенко Л.В. и Субботина И.А., М., Институт этнологии и антропологии РАН, с. 175-186.
- Բարսեղյան Ս.Ս., 2014, Էթնիկ մեդիան որպես հայկական սփյուռքի ուսումնասիրման միջոց, Հայ էթնիկությունը սեփական և այլազգի միջավայրում. հետազոտական փորձ, խնդիրներ և հեռանկարներ, Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, գիտաժողովի նյութերի ժողովածու, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, էջ 13-18:
- Ներսիսյան Ս.Ա., 2014, Սոցիալական ցանցերի գործառնության առանձնահատկությունները. Թեհրանի, Լոս Անջելեսի և Մոսկվայի հայ համայնքների օրինակով, Հայ էթնիկությունը սեփական և այլազգի միջավայրում. Հետազոտության փորձ, խնդիրներ և հեռանկարներ, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարկչություն, էջ 85-94:
- Տանաջյան Լ.Ա., 2014, Սփյուռքի հայերի սոցիալական մոբիլության համեմատական ուսումնասիրության շուրջ (Լոս Անջելեսի և Թեհրանի հայ համայնքների օրինակով), Հայ էթնիկությունը սեփական և այլազգի միջավայրում. հետազոտական փորձ, խնդիրներ և հեռանկարներ, Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, գիտաժողովի նյութերի ժողովածու, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Էջ 112-120:
- Карапетян Р.С., 2014, О динамике расселения армян в ХХ столетии, Հայ էթնիկությունը սեփական և այլազգի միջավայրում. Հետազոտական փորձ, խնդիրներ և հեռանկարներ, Գիտաժողովի նյութերի ժողովածու, ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատ., Երևան, էջ 35-43;
- Налбандян К.Г., 2014, Трудовая миграция как механизм формирования временных диаспоральных групп: к постановке проблемы и подходов к ее исследованию, Հայ էթնիկությունը սեփական և այլազգի միջավայրում. հետազոտական փորձ, խնդիրներ և հեռանկարներ, Երևան, էջ 77-83;
- Налбандян К.Г. (с А. Паликян и Н. Кочар), 2010, К вопросу о генетической однородности ассирийцев, проживающих на територии Армении, Ավանդականը և արդիականը հայոց մշակույթում, Հայ ժողովրդական մշակույթ XV, Երևան, էջ 240-244:
Բաժնի կողմից կազմակերպված գիտաժողովներ.
- Միջազգային գիտաժողով ՝ «Հայ ընտանիքն արդի մարտահրավերների համատեքստում», հոկտեմբեր 26, 2017թ.:
- Հանրապետական գիտաժողով՝ «Հայ էթնիկությունը սեփական այլազգի միջավայրում», 17-18 նոյեմբեր, 2014.:
Բաժնի էլ․ փոստը՝ info.diasporastudies@gmail.com