Հին Հայաստանի մշակույթը-16

Երկ, 01/18/2016 - 10:00 - Չոր, 01/20/2016 - 17:00

2016 թ․-ի հունվարի 18-ից 20-ը կկայանա ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի «Հին Հայաստանի մշակույթը» վերնագրով հերթական 16-րդ գիտական նստաշրջանը:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է զեկույցների թեմաների վերնագրերը և ամփոփումները ներկայացնել մինչև հունվարի 11-ը:

Զեկուցումների ժողովածուն կարող է տպագրվել մեկ կամ մի քանի հատորներով: 

Զեկուցումներն ըստ բովանդակության լինելու են․ ա) գիտական հոդված կամ հրապարակում, բ) հնագիտական պեղումների գիտական հաշվետվություն:

Զեկուցումների տեքստերը մասնագիտական խմբագրման են ենթարկվելու ինստիտուտի առաջատար գիտնականների կողմից:

Ժողովածուի պատասխանատու գիտական խմբագիրներ՝

Պ․գ․դ․ Ռուբեն Բադալյան,

պ․գ․դ․, ՀՀ ԳԱԱ թղթ․ անդ․ Պավել Ավետիսյան,

պ․գ․թ․ Մկրտիչ Զարդարյան,

պ․գ․թ․ Հուսիկ Մելքոնյան,

պ․գ․թ․ Գագիկ Սարգսյան:

 

Գիտաժողովի ծրագիրը (լրացումներով) կարող եք գտնել ստորև կցված ֆալյում:

Լուսանկարներ - օր առաջին

Լուսանկարներ - օր առաջին (ֆեյսբուք)

Լուսանկարներ - երկրորդ և երրորդ օրեր (ֆեյսբուք)