
ԹԱՐՄԱՑՈՒՄ
Երիտասարդ գիտնականների 17-րդ գիտաժողով
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Երևան
14-15 դեկտեմբեր, 2023
ՀՀ ԳԱԱ ՀԱԻ երիտասարդ գիտնականների խորհուրդը հրավիրում է հետազոտողների, գիտաշխատողների, ասպիրանտների (մինչև 40 տարեկան) և ԲՈՒՀ-ում ուսումնառող ուսանողների (մագիստրատուրա և բակալավրիատի 4-րդ կուրս)՝ մասնակցելու ՀԱԻ 17-րդ երիտասարդական գիտաժողովին: Գիտաժողովը միջգիտակարգային է և ընդգրկում է հետևյալ ոլորտները՝
- Հնագիտություն
- Ազգագրություն և մշակութային մարդաբանություն
- Բանագիտություն
- Պատմություն
- Սոցիոլոգիա
- Հոգեբանություն
Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել՝
- Աբստրակտ՝ PDF ֆորմատով, առավելագույնը 300 բառ: Աբստրակտը ձևավորել նշված հաջորդականությամբ՝ հեղինակի անուն, ազգանուն, հաստատություն, զեկուցման վերնագիր, բանալի բառեր (մինչև 10-ը), աբստրակտի տեքստ: Աբստրակտը պետք է արտահայտի հետազոտության համառոտ բնութագիրը, առաջադրված խնդիրը՝ հստակ նշելով ընտրված տեսական մոտեցումները և մեթոդաբանությունը:
- Գիտաշխատողների և ասպիրանտների դեպքում մասնագիտական ինքնակենսագրություն (CV):
- Ուսանողների դեպքում գիտական ղեկավարի երաշխավորագիր։
Աբստրակտները մինչև 2023 թ. նոյեմբերի 20-ը (ուշ ուղարկված հայտերը չեն ընդունվելու) կարող եք ուղարկել ysc.iae.arm@gmail.com էլ․ հասցեին։
Ընտրված զեկուցումների հեղինակները կտեղեկացվեն մինչև 2023 թ. դեկտեմբերի 4-ը։
Զեկուցումների տևողությունը` 15 րոպե:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել ysc.iae.arm@gmail.com հասցեին:
ՀՀ ԳԱԱ ՀԱԻ երիտասարդ գիտնականների խորհուրդ
Հասցե` Երևան, 0025, Չարենցի փ., 15
Հեռ.` (+374) 10 55 68 96, Էլ. հասցե ysc.iae.arm@gmail.com