«Վերին Եփրատի հայերը 1915թ. և Դերսիմ» գրքի շնորհանդես

Հարգելի գործընկերներ

ս/թ. ապրիլի 28-ին, ժամը 14:00-ին հրավիրում ենք մասնակցելու ՀՈՎՍԵՓ ՀԱՅՐԵՆԻ հեղինակած «ՎԵՐԻՆ ԵՓՐԱՏԻ ՀԱՅԵՐԸ 1915թ. ԵՎ ԴԵՐՍԻՄ» գրքի շնորհանդեսին”:  Շնորհանդեսը տեղի կունենա ինստիտուտի գրադարանում:

 

Հովսեփ Հայրենիի` երկար տարիների աշխատանքի արդյունք հանդիսացող «Վերին Եփրատի հայերը 1915թ. և Դերսիմ» աշխատությունը ևս մեկ անդրադարձ է մեր պատմության սև ու արյունոտ էջերին: Գրքում ամենայն մանրամասնությամբ` գրեթե գյուղ առ գյուղ նկարագրված են Վերի Եփրատի ավազանի բնակավայրերում սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի օրոք կազմակերպված` 1894-96թթ. կոտորածները, ինչպես նաև 1915թ. երիտթուրք կառավարության կողմից իրականացված ցեղասպանությունը:

Միաժամանակ հեղինակը ներկայացնում է տվյալ ժամանակաշրջանում հայ քաղաքական կուսակցությունների գործունեությունը` քննադատելով նրանց ցեղասպանությունը չկանխատեսելու և ինքնապաշտպանությունը հարկ եղածին պես չկազմակերպելու համար, ապա կոչ է անում հաշվի առնելով անցյալի դասերը այլևս երբեք չկրկնել դրանք: Հատուկ ուշադրություն է դարձվում Դերսիմի շրջանի աշխարհագրական դիրքի ու այնտեղ ապրողների կատարած դերին` թեկուզ և քիչ թվով հայերի փրկության հարցում:

Գրքում նկարագրվում է նաև Դերսիմի 1938թ. կոտորածը, ինչը, ըստ հեղինակի, հանդիսանում էր 1915թ. ցեղասպանության շարունակությունը, և շեշտվում է ընդհանուր ցավն ապրած ժողովուրդների միավորման ու համագործակցության անհրաժեշտությունն ու կարևորությունը:

Աշխատությունը մեծապես հիմնված է ականատեսների վկայությունների ու հրապարկված փաստերի վրա, որոնց մեծ մասն առաջին անգամ է ներկայացվում թուրքերեն թարգմանությամբ:

Հնգ, 04/28/2016 - 14:00 - 15:00

Send to