Միջազգային գիտաժողով «ՎԱՌ ԱՆՑՅԱԼ, ՎԱՌ ԱՊԱԳԱ». Վայոց ձորի պատմամշակութային ժառանգությունը

 

ՎԱՌ ԱՆՑՅԱԼ, ՎԱՌ ԱՊԱԳԱ.

Վայոց ձորի պատմամշակութային ժառանգությունը

 

Միջազգային գիտաժողով

Եղեգնաձորի երկրագիտական թանգարան

2020 թ. մարտի 13-14

 

Եղեգնաձորի երկրագիտական թանգարանը Հնագիտության և ագգագրության ինստիտուտի և «Իմ Հայաստան» ծրագրի հետ համատեղ կազմակերպում է միջազգային գիտաժողով, որը տեղի կունենա 2020 թ․-ի մարտի 13-14-ին Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում:   

Հազարամյակներ շարունակ գտնվելով տարբեր մշակույթների խաչմերուկում՝ Վայոց ձորի մարզն իր մշակութային և բնական լանդշաֆտում ամփոփում է հնագույն, միջնադարյան և ժամանակակից հասարակությունների հետքերը: Վերջին տարիներին գիտնականները նոր բացահայտումներ են կատարել Վայոց ձորի հեռավոր անցյալի մասին: 2007թ.-ին հնագետները հայտնաբերել են առնվազն 6000 տարվա վաղեմության գտածոներ, որոնք վկայում են այն մասին, որ Արենի-1 քարանձավային համալիրը եղել է գինու արտադրության հնագույն կենտրոններից մեկը ողջ աշխարհում: Մարզում այսօր էլ լավագույն գինեգործական ավանդույթները պահպանվում են Հայաստանի ամենահայտնի գինիների և գինեգործների շնորհիվ:

Գիտաժողովի նպատակն է ուսումնասիրել Վայոց ձորի մարզի պատմամշակութային ժառանգությունը:

Գիտաժողովը տեղի կունենա Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում, որտեղ ներկայացված է նախապատմական ժամանակաշրջանից մինչև 20-րդ դարին պատկանող   արտեֆակտների հարուստ հավաքածու: Սա իր տեսակի մեջ առաջին գիտաժողովն է, որը նախատեսվում է անցկացնել տվյալ մարզում: Ասպիրանտուրայի ուսանողները, տարբեր գիտահետազոտական հաստատությունների գիտաշխատողները, թանգարանային մասնագետները և գիտնականները կարող են աշխատության ամփոփագիր ներկայացնել՝ գիտաժողովի ընթացքում զեկուցումով հանդես գալու համար:   

 

ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Գիտաժողովի շրջանակում ընդունվում են Վայոց ձորին առնչվող աշխատություններ հետևյալ թեմաներով.

  • Պատմություն
  • Հնագիտություն
  • Ազգագրություն
  • Բանահյուսություն
  • Մշակութաբանություն
  • Երկրագիտություն
  • Ճարտարապետություն և արվեստ

 

Զեկուցումների տևողությունը 20 րոպե է, ևս 10 րոպե կհատկացվի քննարկման համար: Բանախոսները սլայդներ ցույց տալու հնարավորություն կունենան: Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը և անգլերենը: Աշխատությունները կհրատարակվեն գիտաժողովի նյութերում:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև դեկտեմբերի 20-ը tangaran68@gmail.com էլեկտրոնային հասցեին ուղարկել ներկայացվող աշխատության մոտ 300-բառանոց ամփոփագիր՝ հեղինակ(ներ)ի հակիրճ կենսագրությամբ հանդերձ: Գիտաժողովի գիտական կոմիտեն ընտրություն կկատարի ներկայացված հայտերի միջև: Զեկուցողների ընտրության արդյունքները կծանուցվեն մինչև դեկտեմբերի 25:

Ուղևորափոխադրումը և Եղեգնաձորում կեցությունը հոգում են կազմակերպիչները: 

 

Գիտաժողովի նյութերը կհրատարակվեն Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի կողմից գիտաժողովից հետո:

 

Կոնտակտային տվյալներ

Եղեգնաձորի երկրագիտական թանգարան

Շահուկյան 4 փողոց, 3601 Եղեգնաձոր, Վայոց ձոր

tangara68@gmail.com

+374 281 233 92

 

 

Ուրբ, 03/13/2020 - 09:30 - Շաբ, 03/14/2020 - 19:30

Send to