Հեռափոխելով քաղաքը. մարդաբանական դիտանկյուն

Ուրբ, 09/24/2021 - 19:00

 

Քաղաքն ուսումնասիրելու տարբեր մոտեցումներ կան, որոնց մեծ մասը սովորաբար միավորվում է «քաղաքի ուսումնասիրություններ» (urban studies) անվան ներքո։ Սույն գիտաժողովում խնդիրները դիտարկվելու են մարդաբանական տեսանկյունից և ներկայացվելու են երկու մեծ բաժիններով՝ ա) քաղաքի մարդաբանություն և բ) մարդաբանությունը քաղաքում:

Քաղաքի մարդաբանական ուսումնասիրություն մոտեցումը հիմնված է, մի կողմից, քաղաքը որպես մեկ ամբողջություն, քիչ թե շատ կայուն համակարգ հայեցակարգի վրա (Fox, Jackson, Gulick, etc.), մյուս կողմից, որպես խիտ և արագ փոփոխվող միջավայր, որտեղ հնարավոր է դիտարկել ցանկացած մարդաբանական խնդիր (Law), օրինակ՝ սոցիալական հարաբերություններ, խորհրդանշանային համակարգեր, տնտեսական հարաբերություններ, ևն:

Զեկուցումները կարող են ներառվել հետևյալ ենթաբաժիններում, բայց չսահմանափակվել դրանցով․

1․ Քաղաքի մարդաբանություն

  • Քաղաքային ինքնություն
  • Քաղաքը որպես գործընթաց
  • Քաղաք, որ մայրաքաղաք չէ
  • Քաղաքային լանդշաֆտ
  • Բաժանված քաղաք
  • Քաղաքի կերպար
  • Քաղաքի քարտեզագրում
  • Գյուղը քաղաքում, քաղաքը գյուղում
  • Վիրտուալ քաղաք

2․ Մարդաբանությունը քաղաքում

  • Խորհրդանշային լանդշաֆտ
  • Քաղաքը և կրոնը
  • Քաղաքային խաղեր
  • Քաղաքային բակ
  • Կինեմատոգրաֆիկ քաղաք
  • Քաղաքային ժամանց
  • Հանրային տարածքներ և վայրեր
  • Քաղաքային պրակտիկաներ
  • Ներքաղաքային սահմաններ․ ֆիզիկական և սոցիալական
  • Քաղաքային ենթամշակույթներ
  • Էթնիկ քաղաք
  • Տոնը քաղաքում և քաղաքի օր
  • Քաղաք և գենդեր
  • Քաղաքային ֆոլկլոր և պոստֆոլկլոր
  • Հիշողության վայրեր
  • Բողոքի շարժումները քաղաքային տարածքում
  • Քաղաքային տոպոնիմիկա՝ ֆորմալ և ոչ ֆորմալ
  • Քաղաքը համավարակի ժամանակ
  • Պատերազմական քաղաք

Գիտաժողովին կարող են մասնակցել գիտ․ հաստատությունների գիտաշխատողներ և անկախ հետազոտողներ։

Գիտաժողովին մասնակցել ցանկացողները զեկուցումների վերնագրերը՝ հայերեն և անգլերեն ու ամփոփագրերը (300 բառի սահմանում) հայերեն կամ անգլերեն պետք է ուղարկեն մինչև հոկտեմբերի 30-ը` iae.anthropology@gmail.com հասցեով, ինչպես նաև լրացնեն անհատական ձևաթուղթը` https://bit.ly/3CwoffZ

Ընտրված հայտերի մասին տեղեկությունը հասանելի կլինի մինչև նոյեմբերի 15-ը։ Ընտրված զեկուցումները (մինչև 3000 բառ) հայերեն և անգլերեն լեզուներով անհրաժեշտ կլինի ուղարկել գիտաժողովից մեկ ամիս առաջ iae.anthropology@gmail.com հասցեով։ Զեկուցումների տևողությունը՝ մինչև 20 րոպե։ 

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը և անգլերենը։

Գիտաժողովին կարելի է մասնակցել և՛ առցանց, և՛ անցանց, վերջինս՝ եթե համավարակով պայմանավորված իրավիճակը և կարգավորումները թույլ տան։ Այլ վայրերից մասնակիցների տեղափոխության ծախսերը գիտաժողովը չի հոգում, իսկ կեցության ծախսերը կդիտարկվեն հետագայում։ 

Ընտրված զեկուցումները հնարավորություն կունենան հրատարակվելու։

Հարցերի կամ լրացուցիչ տեղեկության համար դիմել գիտաժողովի համակարգող Նելլի Մանուչարյանին` iae.anthropology@gmail.com հասցեով:

Գիտաժողովի մասին մանրամասների և թարմացումների համար խնդրում ենք հետևել նաև մեր ֆեյսբուքյան էջին.

Գիտաժողովի կազմկոմիտե.

Լևոն Աբրահամյան, Հասմիկ Կնյազյան, Նելլի Մանուչարյան, Համլետ Մելքումյան, Գայանե Շագոյան, Գոհար Ստեփանյան