Սեմինար․ «Սուրբ համարվող ձեռագրերի, հնատիպ գրքերի և դրանց շուրջ ձևավորված խորհրդանշական հարուստ մշակույթի ուսումնասիրությունը»

Երք, 12/24/2019 - 13:00 - 14:00

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջճյուղային թիմն իրագործում է Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագիր, որի նպատակն է ուսումնասիրել անհատների սեփականությունը հանդիսացող, բայց և ժողովրդական քրիստոնեության կարևոր մի մասը ներկայացող սուրբ համարվող ձեռագրերի և հնատիպ գրքերի և դրանց շուրջ ձևավորված խորհրդանշական հարուստ մշակույթի ուսումնասիրությունը: Հայոց մշակույթի համար բարձր արժեք են ներկայացնում ոչ միայն նկարազարդ հին մատյանները, այլև այն ծեսերը, ավանդույթներն ու բանահյուսությունը, որոնք գոյություն ունեն դրանց շուրջ ժողովրդի մի ստվար զանգվածի շրջանակում:
 

Սեմինար-դասախոսության ընթացքում ինստիտուտի գիտաշխատողներ Լ. Սիմոնյանը, Հ. Հակոբյանը և Կ. Հովհաննիսյանը կներկայացնեն 2019 թ. ընթացքում կատարված դաշտային աշխատանքների արդյունքները:

Հրավիրում ենք ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարան
Մուտքն ազատ է

Send to