
ՀՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ԱԶԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ԲԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ.
ՄԻՋԳԻՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
Երիտասարդ գիտնականների 15-րդ միջազգային գիտաժողով
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Երևան
8-10 նոյեմբեր, 2017
ՀՀ ԳԱԱ ՀԱԻ Երիտասարդ գիտնականների խորհուրդը հրավիրում է հետազոտողների, գիտաշխատողների և ասպիրանտների (մինչև 40 տարեկան)՝ մասնակցելու հերթական 15-րդ միջազգային գիտաժողովին: Այն միջգիտակարգային է և ընդգրկում է հետևյալ ոլորտները.
- Հնագիտություն
- Ազգագրություն և մշակութային մարդաբանություն
- Բանագիտություն և բանահյուսություն
Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել ՝
- Աբստրակտ՝ Word տարբերակով, Sylfaen տառատեսակով, հայերեն կամ անգլերեն լեզուներով` առավելագույնը 300 բառ: Այն ձևավորել նշված հաջորդականությամբ՝ հեղինակի անուն, ազգանուն, հաստատություն, զեկուցման վերնագիր, բանալի բառեր` մինչև 10-ը: Աբստրակտը պետք է արտահայտի հետազոտության համառոտ բնութագիրը, առաջադրված խնդիրը՝ հստակ նշելով զեկուցման տեսական մոտեցումները և մեթոդաբանությունը:
- Մասնակցության հայտ (ներբեռնել նմուշը):
Մասնակցության հայտը և աբստրակտը ուղարկել հետևյալ էլ. հասցեներին ysc@iae.am cc: ysc.iae.arm@gmail.com մինչև 2017 թ. հունիսի 16-ը (ուշացած հայտերը չեն ընդունվելու):
Ընտրված զեկուցումների մասին կտեղեկացնենք էլ.-փոստով` մինչև 2017 թ. հուլիսի 16-ը։
Ընտրված զեկուցումների աշխատանքային տեքստերը (մոտ 3000 բառ) ուղարկել մինչև 2017 թ. հոկտեմբերի 25-ը:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, անգլերենը և ռուսերենը: Հնարավոր է նաև առցանց զեկուցման տարբերակ: Զեկուցումների տևողությունը` 15 րոպե:
Գիտաժողովին ներկայացված և խմբագրական խորհրդի հավանությանն արժանացած զեկուցումները կհրատարակվեն գիտական հոդվածների տեսքով։
Հրավիրող կողմը կապահովի արտերկրի մասնակիցների գիշերավարձը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել ysc.iae.arm@gmail.com հասցեին:
Ամենամյա գիտաժողովը կազմակերպում է ՀՀ ԳԱԱ ՀԱԻ ԵԳԽ-ը
Հասցե` Երևան, 0025, Չարենցի փ., 15
Հեռ.` (+374) 10 55 68 96, Էլ. հասցե info@iae.am