
Սույն թվականի սեպտեմբերի 3-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի հետազոտությունների բաժինը կազմակերպում է առցանց միջազգային սեմինար-քննարկում` «Համագործակցության խնդիրներն և սկզբունքները Սփյուռքի նոր մարտահրավերների համատեքստում» թեմայով:
Օրակարգում կլինեն հետևյալ հարցերը՝
1.ՀՀ և սփյուռքի մտավոր ներուժի հավաքագրման նպատակները և խնդիրները,
2.Ցանցային մեխանիզմների ներդրումը սփյուռքի ուսումնասիրման գործընթացներում,
3.Սփյուռքագետների ցանցի ձևավորման սկզբունքները և հեռանկարները:
Սեմինար-քննարկումը կվարի Սփյուռքի հետազոտությունների բաժնի ղեկավար պ.գ.դ. Ռ. Կարապետյանը:
Քննարկմանը կմասնակցեն ոլորտի մասնագետներ Ալմաթիից, Բեյրութից, Բեռլինից, Կիևից, Պոզնանից, Պրաhայից, Վլադիկավկազից, Փարիզից: