
Հ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի էթնոսոցիոլոգիայի բաժնի նախաձեռնությամբ 2023 թ. հոկտեմբերի 18-ին և 19-ին տեղի է ունենալու «Համաշխարհայնացումը և սոցիալ-մշակութային արդի գործընթացները Հայաստանում. հիմնախնդիրներ և հեռանկարներ» միջազգային գիտաժողով:
Գիտաժողովը նպատակ ունի համակողմանիորեն քննելու Հայաստանի առջև ծառացած արդի սոցիալ-մշակութային մարտահրավերները, այդ թվում՝ արտագաղթի և բռնի տեղահանության, ընտանիքի և ներընտանեկան հարաբերություններում տեղի ունեցող փոխակերպումների, լեզվական, կրոնական վարքագծի և ինքնության, մշակութային ժառանգության, սփյուռքի և հնարավոր հայրենադարձության հետ կապված հիմնախնդիրներ:
Սույն գիտաժողովում խնդիրները ներկայացվելու են չորս բաժիններով՝ համաշխարհայնացում և միգրացիոն գործընթացներ, սփյուռքի և հայրենադարձության հիմնախնդիրներ, համաշխարհայնացում և սոցիալ-մշակութային արդի գործընթացներ, ինքնության հիմնահարցեր:
Գիտաժողովի ծրագիր և կազմակերպչական կոմիտեի կազմ
Գիտաժողովի զեկուցումների ամփոփագրերի ժողովածուի էլեկտրոնային հրատարակություն
Գիտաժողովի անցկացման վայրը՝
ՀՀ ԳԱԱ ՀԱԻ գրադարան,
0025, ՀՀ, ք. Երևան, Չարենցի փ. 15
Հոկտեմբերի 18 և 19, ժամը՝ 10:30