Իրադարձություններ և միջոցառումներ

2023թ․-ի գիտական հաշվետվություններ


Մարտի 27-29-ին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում տեղի ունեցավ գիտական խորհրդի նիստ: 2023թ. ընթացքում ՀՀ տարբեր մարզերում ինստիտուտի աշխատակիցները, այլ հնագետներ իրականացրել են հնագիտական պեղումներ, դաշտային հնագիտական հետազոտություններ։ Եվ այդ աշխատանքների ղեկավար-գիտնականները գիտխորհրդի նիստում ներկայացվեցին հաշվետվություններ կատարված պեղումների և հետագա աշխատանքների վերաբերյալ: 



04/06/2024 - 12:30

Բանախոսություն․ «Երուսաղեմի հայերեն վիմագիր ժառանգությունը»


Օրեր առաջ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում «Երուսաղեմի հայերեն վիմագիր ժառանգությունը» խորոգրով բանախոսությամբ հանդես եկավ ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանը։ 



04/05/2024 - 10:15

Երվանդ Լալայան-160․ այցելություն մեծանուն գիտնականի շիրիմին



03/14/2024 - 12:45

ՀԱԻ Մշակութային մարդաբանության բաժնի վարիչ Լևոն Աբրահամյանն ու նույն բաժնի առաջատար գիտաշխատող Գայանե Շագոյանը մասնակցեցին Լոս Անջելոսի Հարավային Կալիֆորնիայի համալսարանի (USC) կազմակերպած միջազգային գիտաժողովին՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին



03/10/2024 - 18:15

ՀՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ԱԶԳԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ԲԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ․ ՄԻՋԳԻՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ


 

ՀՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ԱԶԳԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ԲԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՄԻՋԳԻՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Երիտասարդ գիտնականների 17-րդ հանրապետական գիտաժողով

14-15 դեկտեմբեր, 2023



12/14/2023 - 10:00

Բնակավայր և տնտեսական մշակույթ


Գիտաժողովի հրավեր



11/20/2023 - 09:00

ԹԱՐՄԱՑՈՒՄ. ԳԻՏԱԺՈՂՈՎ. ՎԻՄԱԳՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ. ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԵՐ ՕՐԵՐ


ԹԱՐՄԱՑՈՒՄ

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը նախաձեռնում է Հայկական լեռնաշխարհի և գաղթավայրերի վիմագիր մշակութային ժառանգությանը վերաբերող գիտաժողով՝ նվիրված ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակին: Գիտաժողովի նպատակն է՝ վիմագիր ավանդույթի հիմամբ ներկայացնել գրի ընկալումը մարդկային մտածողության և մշակութային համապատկերում՝ կարևորելով քարեղեն վավերագրերի աղբյուրագիտական արժեքը:



11/10/2023 - 09:00

ԹԱՐՄԱՑՈՒՄ: Համաշխարհայնացումը և սոցիալ-մշակութային արդի գործընթացները Հայաստանում. հիմնախնդիրներ և հեռանկարներ


ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը 2023 թ. հոկտեմբերի 18-20-ին կազմակերպում է «Համաշխարհայնացումը և սոցիալ-մշակութային արդի  գործընթացները Հայաստանում. հիմնախնդիրներ և հեռանկարներ» խորագրով գիտաժողով: 



10/18/2023 - 09:00

Ատենախոսության պաշտպանություն. "Անապատի օդապարուկների" կառուցվածքը, ձևերը, թվագրությունը և գործառույթը


Ատենախոսության պաշտպանություն


07/13/2023 - 14:00

«Խորհրդային փորձառությունն ու ժառանգությունը Հայաստանում – 2» գիտաժողով


ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը և Միչիգանի Համալսարանի Դիրբորնի մասնաճյուղի Հայագիտական հետազոտությունների կենտրոնը 2023 թ. հունիսի 13-15-ը Երևանում կազմակերպում են  «Խորհրդային փորձառությունն ու ժառանգությունը Հայաստանում – 2» գիտաժողովը



06/13/2023 - 10:00

«Խորհրդային փորձառությունն ու ժառանգությունը Հայաստանում - 2» միջազգային գիտաժողով


Բաց հրավեր՝ մասնակցելու «Խորհրդային փորձառությունն ու ժառանգությունը Հայաստանում - 2» միջազգային գիտաժողովին


06/13/2023 - 10:00

Գիտաժողով․ «Ոռոգման համակարգերը Հայկական Լեռնաշխարհում»


ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ջրօգտագործման մշակույթն ուսումնասիրող թեմատիկ խումբը նախաձեռնում է տարածաշրջանում ոռոգման և ջրաբաշխական համակարգերի պատմամշակութային ամենաբազմազան տարաժամանակյա հայեցակողմերին նվիրված գիտաժողով: Գիտաժողովի մասնակցության հայտը` համապատասխան ամփոփագրով (200-500 բառ), պետք է ներկայացնի թեմայի հետևյալ դիտանկյուններից որևէ մեկը՝ ազգագրական, հնագիտական, բանագիտական, լեզվաբանական, պատմական, արդի մարդաբանական, ինչպես և՝ բնագիտական:



03/29/2023 - 10:00

Էջեր

Send to