Հնագիտության և ազգագրության ինստիտուտում մայիսի 25-ին մեկնարկեց «Հեքիաթի բանահյուսական քննություն․ ժանրային խաչաձևումներ և փոխակերպումներ» թեմայով միջազգային գիտաժողովը:
Հայ բանագիտության երախտավոր Արտաշես Նազինյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված գիտաժողովին մասնակցում են բնագավառը ներկայացնող մոտ երեք տասնյակ մասնագետ Հայաստանից և Վրաստանից։
Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀԱԻ Բանահյուսության տեքստաբանության բաժնի վարիչ, բ․գ․դ․ Թամար Հայրապետյանը՝ ներկայացնելով Ա. Նազինյանի կենսագրությունը: Ներկաներին ողջունեց և գիտաժողովին բարի երթ մաղթեց ՀԱԻ գիտական ղեկավար, բ․գ․դ․ Պավել Ավետիսյանը, այնուհետև ելույթներով հանդես եկան բանախոսները:
Առաջին նիստը վարում էր Բանահյուսության տեքստաբանության բաժնի գիտաշխատող Սիրանուշ Առաքելյանը: