
Թեմայի նպատակը պարային մշակույթի համալիր ուսումնասիրությունն է` հայոց ամուսնա-հարսանեկան ավանդույթների համալիրում, որը ենթադրում է ա. ավանդական հարսանեկան պարային մշակույթի վերլուծություն, բ. հարսանեկան պարերի ավանդական և արդի թատերականացված ներկայացումների համեմատական բնութագիր, գ. պարի առանձնահատկությունները գյուղ-քաղաք միջավայրում, դ. ավանդական հարսանեկան պարերի փոփոխման դրդապատճառները, ե. հարսանեկան ավանդական պարերի դրսևորումները XX դարի վերջին: