
Թեմայի նպատակն է ուսումնասիրել ընտանեկան և ազգակցական հարաբերությունների արդի գործընթացները: Հատուկ ուշադրություն կդարձվի տարբեր տիպի բնակավայրերի և սոցիալական տարբեր շերտերի մեծ ու փոքր ընտանիքների, հեռու և մոտ գտնվող ազգականների միջև եղած հարաբերությունների փոխակերպումներին: Կբացահայտվեն դրանց վրա ազդող գործոնները:
Կարևոր հիմնախնդիրների թվում հարկ է նշել ընտանիքի անդամների դերերի և գործառույթների արդի վիճակը, որոնցով պայմանավորված են բազմաթիվ սոցիալական, մշակույթային, կենցաղային, դաստիարակչական, բարոյական և այլ խնդիրներ:
Այդ գործընթացները ունեն սոցիալական և էթնոմշակութային հետևանքներ, ուստի պահանջում են մանրակրկիտ գիտական վերլուծություն: