![](https://www.iae.am/sites/default/files/styles/750/public/%D5%80%D6%80%D5%A1%D5%B9%20%D5%84%D5%A1%D6%80%D5%BF%D5%AB%D6%80%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%202.jpg?itok=-cbEFFB2)
Հանդիպման առաջին մասում կներկայացվի ու կքննարկվի Վանաձորում հայագիտական կենտրոն-ինստիտուտ հիմնելու նախագիծը, իսկ երկրորդ մասը դասախոսություն է` «Էպիկական երկվորյակներից մեկի հնագույն` բնիկ հայկական անվան վերականգնման և անձնանունների ստուգաբանության հարցերի շուրջ» խորագրով:
Հրաչ Մարտիրոսյանն իր կրթությունը ստացել է Հայաստանում, այնուհետև Եվրոպայում` ուսումնասիրելով հնդեվրոպաբանություն ու համեմատական լեզվաբանություն։ Լեյդենի համալսարանի PhD է, աշխատել է նաև Ավստրիայի գիտությունների ակադեմիայում ու Միչիգանի համալսարանում, դասախոսել Օքսֆորդի, Քեմբրիջի, Սորբոնի, Միլանի, Պավիայի, Մոսկվայի և բազում այլ համալսարաններում։ Գրել է բնիկ հայկական ծագման բառամթերքի ստուգաբանական բառարան, իրանական ծագման անձնանունների ստուգաբանական բառարան, հայերենի պատմական հնչյունաբանություն ու ձևաբանություն և այլն։ Ակտիվ կերպով մասնակցում է Հայաստանի գիտակրթական կյանքին, իր ակտիվ մասնակցությունն է բերում Հայաստանյան գիտաժողովներին, Հայաստանում հինգ անգամ անցկացրել է հայագիտական արշավային դասընթացներ և այլն ։