Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Անիի հնագիտական դպրոցը» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի բացումըՄայիսի 29-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Անիի հնագիտական դպրոցը» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի բացումը, որը կազմակերպել էին Հայաստանի պատմության թանգարանը (ՀՊԹ), ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը (ՀԱԻ) և Ազգային հետազոտությունների Մոսկվայի շինարարական պետական համալսարանը։ 05/30/2024 - 10:45 |
|
«Հեքիաթի բանահյուսական քննություն․ ժանրային խաչաձևումներ և փոխակերպումներ» թեմայով միջազգային գիտաժողովըՀնագիտության և ազգագրության ինստիտուտում մայիսի 25-ին մեկնարկեց «Հեքիաթի բանահյուսական քննություն․ ժանրային խաչաձևումներ և փոխակերպումներ» թեմայով միջազգային գիտաժողովը: 05/25/2024 - 14:00 |
|
Ֆրանսիայի Նիս քաղաքում ապրիլի 10-12 կազմակերպած գիտաժողովին մասնակցել են վաղ հնագիտության բաժնի վարիչ, պ․գ․դ․ Ռուբեն Բադալյանը և գիտաշխատողներ Արմինե Հարությունյանն ու Լևոն Աղիկյանըվենդ Հանսեն, Գերմանիա) և CEPAM (Մշակույթներ - Շրջակա միջավայր. Նախապատմություն, անտիկ ժամանակաշրջան, միջնադար) հետազոտական լաբորատորիայի (ծրագրի համակարգող` Ջուլիո Պալումբի, Նիսի Սոֆիա-Անտիպոլիս համալսարան, Ֆրանսիա) կողմից Ֆրանսիայի Նիս քաղաքում ապրիլի 10-12 կազմակերպած գիտաժողովին մասնակցել են վաղ հնագիտության բաժնի վարիչ, պ․գ․դ․ Ռուբեն Բադալյանը և գիտաշխատողներ Արմինե Հարությունյանն ու Լևոն Աղիկյանը: Գիտաժողովը նվիրված էր KUR(A)GAN ծրագրի աշխատանքների ամփոփմանը: Ծրագրի նպատակն է Հարավային Կովկասում մ.թ.ա. երրորդ հազարամյակի ընթացքում տեղի ունեցած հասարակական փոփոխությունների ուսումնասիրությունը, կիրառելով միջդիսցիպլինար մոտեցումներ: Հիմնական ասպեկտները ներառում են նաև մ.թ.ա. 3-րդ հազարամյակի համար Հարավային Կովկասում անկախ կլիմայական կորի ստեղծումը և AMS-14C-ի և դենդրոքրոնոլոգիական վերլուծությունների միջոցով ճշգրտված ժամանակագրության կառուցումը:
04/26/2024 - 10:45 |
|
ՀԱԻ Մշակութային մարդաբանության բաժնի վարիչ Լևոն Աբրահամյանն ու նույն բաժնի առաջատար գիտաշխատող Գայանե Շագոյանը մասնակցեցին Լոս Անջելոսի Հարավային Կալիֆորնիայի համալսարանի (USC) կազմակերպած միջազգային գիտաժողովին՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին03/10/2024 - 18:15 |
|
ՀՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ԱԶԳԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ԲԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ․ ՄԻՋԳԻՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
ՀՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ԱԶԳԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ԲԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ․ ՄԻՋԳԻՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ Երիտասարդ գիտնականների 17-րդ հանրապետական գիտաժողով 14-15 դեկտեմբեր, 2023 12/14/2023 - 10:00 |
|
Բնակավայր և տնտեսական մշակույթԳիտաժողովի հրավեր 11/20/2023 - 09:00 |
|
ԹԱՐՄԱՑՈՒՄ. ԳԻՏԱԺՈՂՈՎ. ՎԻՄԱԳՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ. ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԵՐ ՕՐԵՐԹԱՐՄԱՑՈՒՄ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը նախաձեռնում է Հայկական լեռնաշխարհի և գաղթավայրերի վիմագիր մշակութային ժառանգությանը վերաբերող գիտաժողով՝ նվիրված ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակին: Գիտաժողովի նպատակն է՝ վիմագիր ավանդույթի հիմամբ ներկայացնել գրի ընկալումը մարդկային մտածողության և մշակութային համապատկերում՝ կարևորելով քարեղեն վավերագրերի աղբյուրագիտական արժեքը: 11/10/2023 - 09:00 |
|
ԹԱՐՄԱՑՈՒՄ: Համաշխարհայնացումը և սոցիալ-մշակութային արդի գործընթացները Հայաստանում. հիմնախնդիրներ և հեռանկարներՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը 2023 թ. հոկտեմբերի 18-20-ին կազմակերպում է «Համաշխարհայնացումը և սոցիալ-մշակութային արդի գործընթացները Հայաստանում. հիմնախնդիրներ և հեռանկարներ» խորագրով գիտաժողով: 10/18/2023 - 09:00 |
|
«Խորհրդային փորձառությունն ու ժառանգությունը Հայաստանում – 2» գիտաժողովՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը և Միչիգանի Համալսարանի Դիրբորնի մասնաճյուղի Հայագիտական հետազոտությունների կենտրոնը 2023 թ. հունիսի 13-15-ը Երևանում կազմակերպում են «Խորհրդային փորձառությունն ու ժառանգությունը Հայաստանում – 2» գիտաժողովը 06/13/2023 - 10:00 |
|
«Խորհրդային փորձառությունն ու ժառանգությունը Հայաստանում - 2» միջազգային գիտաժողովԲաց հրավեր՝ մասնակցելու «Խորհրդային փորձառությունն ու ժառանգությունը Հայաստանում - 2» միջազգային գիտաժողովին
06/13/2023 - 10:00 |
|
Գիտաժողով․ «Ոռոգման համակարգերը Հայկական Լեռնաշխարհում»ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ջրօգտագործման մշակույթն ուսումնասիրող թեմատիկ խումբը նախաձեռնում է տարածաշրջանում ոռոգման և ջրաբաշխական համակարգերի պատմամշակութային ամենաբազմազան տարաժամանակյա հայեցակողմերին նվիրված գիտաժողով: Գիտաժողովի մասնակցության հայտը` համապատասխան ամփոփագրով (200-500 բառ), պետք է ներկայացնի թեմայի հետևյալ դիտանկյուններից որևէ մեկը՝ ազգագրական, հնագիտական, բանագիտական, լեզվաբանական, պատմական, արդի մարդաբանական, ինչպես և՝ բնագիտական: 03/29/2023 - 10:00 |
|
Հեռափոխելով քաղաքը. մարդաբանական դիտանկյուն (գիտաժողովի հրավեր)ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արդիականության ազգաբանության բաժինը 2022 թ․ մայիսի 3-7 հրավիրում է մասնակցելու «Քաղաքը խոշորացույցի տակ․ մարդաբանական դիտանկյուն» միջազգային գիտաժողովին
05/03/2022 - 09:00 |