ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ «ԱՆԻԻ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ» |
|
«Սյունիքի ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքի շնորհանդես |
|
«ՊԱՐԻ ԾԻՍԱԿԱՆ ԵՎ ԲԱՆԱՀՅՈՒՍԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏԸ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ |
|
Հնագիտության և ազգագրության ինստիտուտում (ՀԱԻ) կայացավ «Արցախի պատմամշակութային ժառանգության հարցեր խորագրով» սերմինարըՕրեր առաջ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում (ՀԱԻ) կայացավ «Արցախի պատմամշակութային ժառանգության հարցեր խորագրով» սերմինարը, որի շրջանակում բանախոսությամբ հանդես եկավ ՀԱԻ Արցախի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության գ/հ խմբի ղեկավար, պ․գ․դ․ Համլետ Պետրոսյանը։ |
|
Բանախոսություն "Իսրայելահայեր։ Հին սփյուռքի նոր դերակատարները" թեմայով |
|
Ֆրանսիայի Նիս քաղաքում ապրիլի 10-12 կազմակերպած գիտաժողովին մասնակցել են վաղ հնագիտության բաժնի վարիչ, պ․գ․դ․ Ռուբեն Բադալյանը և գիտաշխատողներ Արմինե Հարությունյանն ու Լևոն Աղիկյանըվենդ Հանսեն, Գերմանիա) և CEPAM (Մշակույթներ - Շրջակա միջավայր. Նախապատմություն, անտիկ ժամանակաշրջան, միջնադար) հետազոտական լաբորատորիայի (ծրագրի համակարգող` Ջուլիո Պալումբի, Նիսի Սոֆիա-Անտիպոլիս համալսարան, Ֆրանսիա) կողմից Ֆրանսիայի Նիս քաղաքում ապրիլի 10-12 կազմակերպած գիտաժողովին մասնակցել են վաղ հնագիտության բաժնի վարիչ, պ․գ․դ․ Ռուբեն Բադալյանը և գիտաշխատողներ Արմինե Հարությունյանն ու Լևոն Աղիկյանը: Գիտաժողովը նվիրված էր KUR(A)GAN ծրագրի աշխատանքների ամփոփմանը: Ծրագրի նպատակն է Հարավային Կովկասում մ.թ.ա. երրորդ հազարամյակի ընթացքում տեղի ունեցած հասարակական փոփոխությունների ուսումնասիրությունը, կիրառելով միջդիսցիպլինար մոտեցումներ: Հիմնական ասպեկտները ներառում են նաև մ.թ.ա. 3-րդ հազարամյակի համար Հարավային Կովկասում անկախ կլիմայական կորի ստեղծումը և AMS-14C-ի և դենդրոքրոնոլոգիական վերլուծությունների միջոցով ճշգրտված ժամանակագրության կառուցումը:
|
|
Հ Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) կազմավորման 80 ամյակի առթիվ կայացավ «Գիտություն» բացօթյա ցուցահանդեսըՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) կազմավորման 80 ամյակի առթիվ Երևանում՝ ակադեմիայի բակում, ապրիլի 23-ին կայացավ «Գիտություն» բացօթյա ցուցահանդեսը։ Այն կազմակերպվել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԳԱԱ-ի նախաձեռնությամբ, որին մասնակցում էր նաև ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը(ՀԱԻ)՝ տնօրեն Արսեն Բոբոխյանի գլխավորությամբ։ |
|
Հնագիտության և ազգագրության ինստիտուտում տեղի ունեցավ գիտխորհրդի հերթական նիստՍ․թ․ ապրիլի 22-ին Հնագիտության և ազգագրության ինստիտուտում տեղի ունեցավ գիտխորհրդի հերթական նիստը, որը մեկնարկեց պ․գ․թ․ Արսեն Հարությունյանի և պ․գ․թ․ Դիանա Միրիջանյանի համապատասխանաբար Վիմագրության բաժնի և Միջնադարյան հնագիտության բաժնի 2023 թ․-ին իրականացված և 2024 թ․-ին նախատեսվող աշխատանքների ներկայացմամբ, ապա քվեարկության դրվեց և հաստատվեց նրանց թեկնածությունը վերոնշյալ բաժինների վարիչների պաշտոնում։ |
|
Վարդան Հայրապետյանի (1948–2019) 75-ամյակին նվիրված «Армянский гуманитарный вестник» ամսագրի 11-րդ համարի երկհատորյակի հատուկ թողարկման շնորհանդեսըԱպրիլի 19-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) ընթերցասրահում կայացավ բանասեր և հերմենևտ Վարդան Հայրապետյանի (1948–2019) 75-ամյակին նվիրված «Армянский гуманитарный вестник» ամսագրի 11-րդ համարի երկհատորյակի հատուկ թողարկման շնորհանդեսը։ Ներկա էին ամսագրի գլխավոր խմբագիր Արեգ Բայանդուրը, Վ․ Հակոբյանի հարազատները, աշխատանքային ընկերները և այլ հյուրեր։ ՀԱԻ-ին փոխտնօրեն Տորք Դալալյանը ողջունեց ներկաներին, կարևորեց Վ․ Հայրապետյանի ավանդը ներկայացվող հանդեսի կայացման գործում։ ՀԱԻ-ի «Армянский гуманитарный вестник» ամսագիրը հիմնադրվել է 2006 թվականին Վ․ Հայրապետյանի և ընկերների նախաձեռնությամբ ու նվիրումի շնորհիվ։ |
|
Վարդան Հայրապետյանի 75-ամյակին նվիրված «Армянский гуманитарный вестник»ի հատուկ թողարկման շնորհանդես |
|
Հնագիտության մեջ ԱՏՀ -համակարգի կիրառումը․ բանախոսություն |
|
Հրայր ճէպէճեանի «Հայկական ազգագրական պատկերներ՝ տեսիլք, կամք եւ յոյս» գրքի շնորհանդես-քննարկումԱպրիլի 10-ին Հնագիտության և ազգագրության ինստիտուտում տեղի ունենցավ Ծոցի արաբական երկրների Աստվածաշնչային ընկերության ընդհանուր քարտուղար, աստվածաբանության դոկտոր Հրայր ճէպէճեանի «Հայկական ազգագրական պատկերներ՝ տեսիլք, կամք եւ յոյս» գրքի շնորհանդես-քննարկումը:
|