![](https://www.iae.am/sites/default/files/styles/750/public/default_images/top_2.jpg?itok=YRAz91VR)
Ժամանակակից գլոբալիզացիոն գործընթացներում հատուկ գիտական հետաքրքրություն է ներկայացնում ազգային պետություն չունեցող էթնոսների ուսումնասիրությունը:
Այս առումով հեռանկարային է Հայաստանում բնակվող էթնիկ հանրույթների տարբեր հատվածների համադրական ուսումնասիրությունը: Վերջինս ենթադրում է իրականացնել էթնոսոցիոլոգիական հետազոտության մեթոդների կիրառմամբ, ինչը հնարավորություն կտա բացահայտել ներէթնիկ և միջէթնիկ հարաբերությունների առանձնահատկությունները ՀՀ-ում և սրա հիման վրա կանխատեսել միջմշակութային երկխոսության հեռանկարները: